Ներշնչանքի աղբյուր

0
25
Դպրոց

     Զրուցում էին ծնողները:
     Զրուցում էին 9 բ դասարանի դասղեկ Արմինե Զուռնաչյանի մասին:
    Զրույցը ոգևորիչ էր…Որոշեցի միջամտել զրույցին և ծանոթանալ ընկեր Արմինեի հետ:
   Լևոն Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի 9 բ դասարանի ծնողների զրույցը ծավալվեց դասղեկի կերպարի շուրջ:  <<Դասղեկ, ով աշակերտների համար և ուսուցչուհի է, և մայր, և ընկեր. ով ամեն ժամ, ամեն օր պատրաստ է լսել և օգնել իր աշակերտներին>> , -ասաց ծնողներից Էլենի մայրիկը` Հասմիկը: Մեկ այլ ծնող` Եպրաքսիան` շախմատիստ Հասմիկի մայրիկը, հիշեց մի դեպք.
– Երբ աղջիկս գնում էր շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությանը, լուսադեմին` ժամը 5.30-ին, խնդրեց, որ զանգահարեմ իր դասղեկին, որից հետո միայն ճանապարհվեցինք օդանավակայան:
– Սա ուսուցչուհու համար առավելագույն պարգև է, – ասաց 9 բ-ի դասղեկ Արմինե Զուռնաչյանը: 
   Աշակերտներից Մերին, հիշելով իրենց դասղեկի հետ առաջին հանդիպումը, ասաց, որ հենց առաջին  իսկ օրվանից առանձնանում էր: Ով կարողանում է աշակերտների մեջ  բացահայտել նորանոր արժեքներ և ակտիվ ներգործություն է ունենում աշխարհայացքի ձևավորման գործընթացին:  Իսկ Էլենը որոշել է մասնագիտությամբ ուսուցչուհի դառնալ, որպեսզի նմանվի իր դասղեկին: Ավելին, ուսուցչուհին, Էլենի համար, դարձել է ստեղծագործական ներշնչանքի աղբյուր…

Այս խոսքերը պատմում են Ձեզ, մեր անսահման սիրո մասին,
Րոպեներն են այս տողերում, որ ապրել ենք մենք միասին,
Մեզ, գիտենք, որ շատ եք  սիրել և մտածել մեր մասին,
Իհարկե և բարկացել եք, բայց հավատով ներել կրկին, 
Նորից կասենք և չենք հոգնի` սիրում ենք մեր դասղեկին,
Երևի թե  սա էինք ուզում պատմել 9 բ-ի մասին:

Ռիմա Ղազարյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա 
5-րդ կուրսի ուսանողուհի
SHARE