Նյութական, տնտեսական խնդիրներն անցողիկ են

0
42

Հայ մարդը չպետք է երբևէ կորցնի իր առաքինի կերպն ու նկարագիրը

Լավատեսություն

watermarked_ashot

  Արարատի մարզի Բուրաստան համայնք այցելության ժամանակ առաջինն աչքի զարնեց գյուղապետարանի հարակից տարածքը, որը շատ մաքուր, գեղեցիկ, կանաչապատ ու բարեկարգ էր: Դա, ինչ խոսք, տրամադրող էր, որպեսզի ցանկություն առաջանար հանդիպելու համայնքի ղեկավարի հետ:
Աշոտ Թարվերդյանը համայնքը ղեկավարում է 2012 թվականից: Ասենք, որ 35 տարի ոստիկանության համակարգում աշխատած մարդը, հանձին պարոն Թարվերդյանի, ուր էլ գնար աշխատելու, առաջին հերթին կարգուկանոնին էր ուշադրություն դարձնելու, առավել հետևողական ու պատասխանատու էր լինելու: Նախ աշխատել է տեղամասային տեսուչ, ապա` քրեական հետախուզության տեսուչ, Արտաշատի ՆԳ բաժնի քրեական բաժանմունքի պետի տեղակալ, Արարատի մարզի ՆԳ վարչության քրեական հետախուզության բաժնի պետ: 200008 թթ. եղել է ՀՀ ոստիկանության զորքերի վարչության հետախուզության բաժնի պետ, այնուհետև` զորամասի հրամանատար: Մասնակցել է Արցախյան պատերազմին: Պարգևատրվել է <<Մարտական ծառայությունների համար>>, <<Վազգեն Սարգսյան>> և <<Զորավար Անդրանիկ>> մեդալներով:
Բուրաստանցիների կամքով ընտրվելով և ստանձնելով համայնքի ղեկավարումը, արդեն իսկ կյանքի է կոչել առաջին ծրագիրը: Բարեկարգել է մշակույթի պալատին կից տարածքը` դարձնելով հանգստավայր գյուղացիների համար, ինչպես նաև վերանորոգել է Մեծ հայրենականում զոհվածներին նվիրված հուշաղբյուրը: Այս աշխատանքներին ջանացել է հնարավորինս ապահովել համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը, այն նկատառումից ելնելով, որ իրենց կողմից ստեղծածին առավել խնամքով ու սրտացավ կվերաբերվեն: Ընթացիկ տարում, էլի համայնքի բյուջեի միջոցներով, ավտոկանգառ են կառուցել, մտադիր են ևս մեկն առաջիկայում կառուցել: Նախորդ տարի 56 ընտանիքի գազաֆիկացման խնդիրն են լուծել, ինչով գյուղի բնական գազով ապահովումը գրեթե ամբողջացել է: Գումար են նախատեսել գրադարանի վերանորոգման համար: Համայնքի բյուջեն 100 տոկոսով կատարվում է, ինչի շնորհիվ 10 մլն դրամով ավելացել է պետական լրավճարը: watermarked_ashot2
Ամրապնդվել է գյուղացու վստահությունը տեղական իշխանության նկատմամբ, փոխվել է բարոյահոգեբանական մթնոլորտը, շնորհիվ նաև այն բանի, որ պահպանվում է սոցիալական արդարության սկզբունքը: Որևէ մեկն արտոնյալ չէ, բոլորն էլ հավասար են: Եթե, ասենք, առաջնություն էլ տրվում է, ապա նախ սոցիալապես անապահով ընտանիքներին: Սոցիալական օգնությունների ուղղվածությունն այս տարի ավելի շատ ուսանողության կողմն է, հասցեագրված է նրան: Գումար են հատկացնում նաև առողջապահական նպատակների համար: Փորձ է արվում վերականգնելու մարզում նախադեպը չունեցող բակային ճամբարի հին ու բարի ավանդույթը, ինչը լավագույնս է նպաստում մատաղ սերնդի բազմակողմանի դաստիարակությանը: Շատ հարցերում օգնել է նաև մարզպետը, ինչի համար համայնքապետն իր շնորհակալությունը հայտնեց նրան:
Պատշաճ ուշադրություն է հատկացվում նաև պետական տոների ու հանդիսությունների անցկացմանը, ազգային դարավոր ավանդույթների լավագույնս պահպանմանը: Տեառնընդառաջին, օրինակ, հանդիսավորապես համայնքապետի օրհնությունն են ստացել 12 նորաստեղծ ամուսնական զույգ: Հոգևոր, ծիսական և մյուս տոների նշումը մեծապես նպաստում է համայնքի համախմբմանը, վաղվա օրվա նկատմամբ մարդկանց լավատեսության ամրապնդմանը: Շատ կարևոր է, որ բոլոր միջոցառումներին մասնակից լինի համայնքը, յուրաքանչյուր բնակիչ ակտիվորեն ներգրավված լինի դրանցում:watermarked_ashot1
Աշոտ Թարվերդյանի համար անլուծելի հարցեր չկան, միշտ էլ հնարավոր է անգամ ամենադժվար իրավիճակից ելք գտնել: Այս առումով ընկերության գործոնն է էապես կարևորվում. <<Ընկերության արդյունքն է, որ այստեղ եմ: Ընկերություն բառը ոչ ածական և ոչ էլ մակդիր է սիրում: Ընկեր է և վերջ` լավ ու վատ չկա: Ամեն մեկի ընկեր չես անվանի: Կան մտերիմներ, ում ընկեր չես անվանի: Գյուղի մարդիկ գրեթե բոլորն էլ ինձ հարազատ ու մտերիմ են, ես էլ նույնը` նրանց համար, բայց դա ընկերություն չես համարի: Մարդն առանց ընկերոջ ոչինչ է: Այս թեման ինձ շատ հոգեհարազատ է: Սիրում եմ ընկերություն անել և ընկերներ ունենալ: Հնարավոր է, հաճախակի չհանդիպես ընկերոջդ, բայց դա, ըստ էության, այնքան էլ նշանակություն չունի: Ունեցածս շատ հաջողություններ, ինչու չէ` նաև անհաջողություններ, ընկերական շրջապատիս հետ եմ կապում: Ընկերությունը մաղի պես բան է. հզորները, ուժեղները մնում են, իսկ մանրերը ժամանակի հետ անհետանում: 45 ընկեր ենք, որ նաև ընտանիքներով ենք ընկերություն հաստատել, ինչը շատ օրինաչափ է: Միասին ենք 30 տարուց ավելի: Հզոր ընկերություն ունենք, նախանձելի ու օրինակելի: Գյուղում էլ ընկերներ ունեմ: Ընկեր բառը թանկ է ինձ համար: Կին ընկերներ էլ ունեմ, որ բառի բուն իմաստով ընկեր են: Գտնում եմ, որ աշխատանքում էլ պիտի որոշակի ընկերական հարաբերություններ լինեն, կոլեկտիվում դա ցանկալի ու անհրաժեշտ է: Ընկերական ջերմության ապահովումը աշխատանքի հաջողության գրավականն է: Բժիշկ ընկերներ ունեմ, որ անշահախնդիր ու պատրաստակամ են ծառայելու ցանկացած գյուղացուս, որ կդիմի նրանց: Մասնավորապես` մանկաբույժ Հարութ Բալասանյանը: Շատ հարցեր, որ գյուղին են առնչվում, ընկերներիս աջակցությամբ են լուծվում: Մի խոսքով, ընկերական հարաբերությունների ընդհանուր օգուտն ամեն առումով նկատելի է… Ընկերությունը պահպանելու համար պետք է շիտակ ու ազնիվ լինել: Շահ ոչ մի դեպքում չպետք է փնտրել: Բիզնեսը, այսպես ասած, չպետք է խցկվի ընկերության արանքը: Ընկերության հիմքում միայն բարոյական նորմեր պիտի լինեն…>>:

Քաջիկ Քաբաբյան. Աշոտի հետ մեր ընկերությունը, որ ձևավորվել է Մասիսում միասին աշխատելու տարիներին, 35 տարվա պատմություն ունի: Տարբեր պաշտոններ ենք վարել և, այսպես թե այնպես, գործնականում առնչվել ենք, կապը պահպանվել է: Բայց, ամենակարևորը, այդ ընթացքում հոգևոր մտերմություն է ստեղծվել: Մի խելքի ենք` ահա հիմնական մեզ կապողը, իրար հարգում, սիրում ենք: Աշոտի մոտ ամենագնահատելին մարդասիրությունն է, և այդ առումով համայնք ղեկավարելն, ասես, հենց նրա իսկական կոչումը լինի: Իր շրջապատի, ընկերության ուժերն ու հնարավորությունները լավագույնս ծառայեցնում է համայնքի շահերին: Եղած ֆինանսական միջոցները, բոլորս էլ լավ գիտենք, այսօր սուղ են, չես կարող առանց դրսի, առանց ընկերների օգնության գործերն առաջ տանել: Աշոտն այդ առումով խնդիր չունի` ընկերները թիկունքին կանգնած են: Ընկերասեր է, գյուղին նվիրված: Ճիշտն ասած, բոլորս էլ ընկերության արդյունք ենք, ընկերությունով ենք դաստիարակվել, հասակ առել: Ընկերությունը նաև պարտավորություն է` լավ գործ անելու, լավ գործի ծառայելու, բարի ու ազնիվ լինելու իմաստով… Շատ ուրախ եմ, որ <<Ընկեր>> թերթ կա: Դա, կարելի է ասել, բոլորիս սրտով է: Ընկերությունը միամիտ, ինքնաբուխ երևույթ է, բնությունից ծնված: Ամեն ինչից վեր եմ դասում ընկերությունը, քանզի աշխարհիս երեսին որքան լավ բան կա, լիուլի ներառում է: Ընկերությունը ոչնչի հետ չես փոխի: Ընկեր ունես, ուրեմն մենակ չես, հզոր ես ու պաշտպանված, վստահ ու լավատես…
Շարունակելով զրույցը, պարոն Թարվերդյանը նշեց, որ ջանում են հոգևոր արժեքները պահելպահպանել: Նյութական, տնտեսական խնդիրներն անցողիկ են, հայ մարդը չպետք է երբևէ կորցնի իր առաքինի կերպն ու նկարագիրը: Համախմբվածություն, փոխվստահություն, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ` այսօր մեզ առավել քան այս որակներն ու դրսևորումներն են անհրաժեշտ: Նշենք, որ այս տեսանկյունից Բուրաստանում վերջին երկու տարում դրական նկատելի տեղաշարժ կա: Ձեռնարկվում է ավելին, որպեսզի ամրապնդվի մարդկանց հավատը, որպեսզի մարդիկ ավելի ամուր կապվեն հայրենի եզերքին և իրենց բախտը, ապագան կապեն միմիայն հայրենի երկրի հետ: Գործնական քայլեր են արվում, օգտագործվում է ամեն հնարավոր միջոց: Նախատեսում են առաջնահերթ լուծել մանկապարտեզի խնդիրը: Հյուսիսհարավ մայրուղու կառուցմամբ պայմանավորված` կամուրջ ունենալու խնդրի առաջ էին կանգնել: Հարցը հետևողականորեն բարձրացվեց` ընդհուպ մինչև ՀՀ նախագահ: Ընդառաջել են և կամրջի կառուցման խնդիրը լուծված է: Անելիքներ ու ծրագրեր ունեն նաև Հայոց ցեղասպանության 100ամյա տարելիցի առթիվ կազմակերպվելիք միջոցառումների հետ կապված, մասնավորապես հուշարձան են կառուցելու: Ընկերները խոստացել են այս հարցում ևս օգնել: Առաջիկա ծրագրերում նաև եկեղեցու կառուցումն է, գյուղի օրվա տոնի սահմանումը և այլն: