Նոր խոսք, նոր որակ

0
25
Ոլորտի որդեգրած սկզբունքները համահունչ են տնտեսության վարման արդի չափորոշիչներին
Հպարտություն
  Արարատի մարզ, Ուրցաձորի ծխախոտի կանաչ զանգվածի ընդունման տեղամաս: Այստեղ 50 մարդ է աշխատում: Միմյանց նկատմամբ ջերմ ու սիրալիր հարգանքը միանգամից աչքի է զարնում: Աշխատում են` առաջնահերթ որակի ապահովման նկատմամբ խստապահանջ լինելով: 
  ԳՐԻԳՈՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ /տեղամասի պետ/.- Աշխատանքային հարաբերություններում պետք է պարզ ու ազնիվ լինել: Հատկապես` մեծ շահույթ ակնկալելու հույսով չչարաշահել պարարտացման գործոնը, ինչի դեպքում բույսը որակազրկվում է: Իմ հսկողության առանցքում հիմնականում որակի խնդիրն է: Զբաղվում եմ ծխախոտագործությամբ: Ունենք չորացման 26 խցիկ, ինչն արդեն, կարելի է ասել, բավարար չէ: Նորերն են պետք, որպեսզի խուսափենք բույսի գերհասունացման, հումքը ժամանակին չկարողանալ հանձնելու անցանկալի դեպքերից: Մեր տարածաշրջանի ծխախոտագործների անունից դիմել ենք <<Մասիս Տոբակո>>-ի ղեկավարությանը` Ուրցաձորի տեղամասում չորանոցային խցիկներն ավելացնելու խնդրանքով: Դրա պահանջն այսօր զգացվում է: Բնակչության տրամադրվածությունը ծխախոտի մշակության նկատմամբ լավ է: Բավական է միայն նշեմ, որ դրա պահանջն այսօր 100-180 հեկտարի է: Այդպես է, քանի որ պայմանագրային որևէ կետ չի խախտվում, մանավանդ որ գումարները վճարվում են ճիշտ ժամանակին: Գյուղացուն խեղճանալու, նեղվելու առիթ չեն թողնում: Ապահովում են, ընդ որում` նախապես և ժամանակին, ամեն ինչով…

  Ծխախոտագործության ոլորտն, այո, մեծ առաջընթաց է գրանցել այսօր և հաստատուն քայլերով շարունակում է զարգացումը: Ճիշտ ու նպատակային ղեկավարման, կառավարման ժամանակակից մեթոդների կիրառման շնորհիվ նոր քաղաքականություն, նոր մշակույթ է ձևավորվել, ինչը, կարելի է ասել, հեղաշրջում է մտցրել մարդկանց մտածելակերպի, գիտակցության մեջ: Վարդանյաններն իրենց այս գործելակերպով ու մոտեցմամբ նոր խոսք, նոր որակ են հաղորդել, առհասարակ, հայրենական տնտեսության զարգացմանը:
  Գ. Ավետիսյան.- Հպարտ եմ, որ աշխատում եմ Հրանտ Վարդանյանի ղեկավարությամբ, քանի որ նրան ճանաչում եմ <<Գրանդ Տոբակո>>-ի հիմնադրման օրից: Մեր ցուցանիշներով այսօր առաջինն ենք ոլորտում: Շատ կուզենայի, որ ուրցաձորցին ավելի շատ զբաղվեր ծխախոտի մշակությամբ, որովհետև նախալեռնային գոտի լինելու հանգամանքն առավել բարենպաստ է, թե՛ որակի, թե՛ բերքատվության տեսանկյունից,  տվյալ մշակաբույսի համար: Ի դեպ, կածում եմ, որ այդ և հարթավայրային գոտում աճեցրած ծխախոտի միջև գնային առումով տարբերակում պետք է մտցվի: Վարդանյանները շատ մարդկային ու ժողովրդական են, ամենակարևորը` աշխատող մարդուն ինքնադրսևորվելու լավ  հնարավորություն են տալիս, նո՛ր ասպարեզ են բացում…
  ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ /ծխախոտագործ/.- 7-րդ տարին է, որ ծխախոտ եմ մշակում: Տարածքը` 5 հեկտար: Աճեցրածը հանձնում եմ Ուրցաձորի տեղամաս: <<Մասիս Տոբակոն>> վստահելի գործընկեր է, նրա հետ աշխատելը լավ է, դրա համար էլ մեծ սիրով այս գործն անում եմ: Պայմանները ձեռնտու են: Աշխատանքի առաջին իսկ պահից մինչև բերքի հանձնումը ընկերությունը մեր կողքին է: Ամենավերջին կիլոգրամն ընդունում են և ժամանակին վճարում: Գյուղացու համար սա ամենակարևորն է: Աշխատանքները ճիշտ են կազմակերպվում, գործընթացները հնարավորինս հեշտացվել են, առայսօր որևէ խնդիր չենք ունեցել: 15 ընտանիք մեզ հետ ապահովված է աշխատանքով, բավարար եկամտով: Ծխախոտը նուրբ խնամք է պահանջում, այլապես որակի խնդիր կառաջանա: Շահագրգռված ենք պատշաճ որակ ապահովել, ուստի ամեն աշխատանք ժամանակին, խնամքով ու սրտացավությամբ է արվում: Որակի ապահովումը նշանակում է փող: Խրախուսանքի զանազան ձևեր են կիրառում /ես, օրինակ, լավ աշխատանքի դիմաց լվացքի մեքենա եմ պարգև ստացել/: Վարդանյանների ուշադրությունը դեպի ժողովուրդը անչափ մեծ է` պատրաստակամորեն անգամ անհնարինն են անում…
SHARE