Նվազում ենք…

0
13

      Մեր երկրում գնալով արտագաղթը նոր ծավալներ է ստանում: Ազգային վիճակագրական ծառայության /ԱՎԾ/ տվյալների համաձայն, առաջին կիսամյակում Հայաստանից օդային և ցամաքային ճանապարհով մեկնել է ՀՀ 515 հազար 72 քաղաքացի, վերադարձել 415 հազար 817-ը: Այսինքն, այս ընթացքում երկրից արտագաղթել է 99 հազար 255 մարդ: Այս թիվը մոտ 10 հազարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվածից: Սրան զուգահեռ, Հայաստանում նվազել է նաև ծնունդների թիվը: 2012 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում ծնվել է 19 հազար 183, նախորդ տարի այս նույն ընթացքում` 19 հազար 995 երեխա: Փաստորեն, արտագաղթին զուգահեռ, լուրջ խնդիրներ ունենք նաև ծնելիության առումով…
SHARE