Նվիրվենք մեր աշխատանքին և սիրենք հայրենի երկիրը

0
67

Կենսակերպ

Սիրով ու բարությամբ հարթենք կյանքի սեփական ճանապարհը և, ինչ էլ լինի, մա՛րդ մնանք…

watermarked_Vayoc dzori marzpet Harutyun Sargsyan

<<Պետք է աշխատենք եւ սիրենք մեր երկիրը, մեր նախագահին եւ երկրի բարձրագույն ղեկավարությանը: Ո՞վ է ամենից շատ ցանկանում, որ մեր ժողովուրդը լավ ապրի, տնտեսությունը զարգանա: Իհարկե, երկրի նախագահը, կառավարությունըª վարչապետի գլխավորությամբ: Ո՞վ է ինձանից ավելի շատ ուզում, որ մեր մարզում ամեն ինչ լավ լինի… Մի փոքր առաջընթացից, դրական արդյունքից սիրտս ուրախությունից պայթում է:

Փորձում ենք անել այն ամենն, ինչ կարող ենք: Ուղղակի պետք է նվիրվել գործին, աշխատել>>.- Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի համոզմունքն ու հավատամքն է:

Իհարկե, <<Ընկեր>> թերթը մարզերում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության շրջանակում իրականացվող աշխատանքների լուսաբանման հետ կապված իր ունեցած պլան-նախագիծը իրականացնելիս չէր կարող տեղ չտալ ընկերոջը: Իսկ ո՞վ պետք է առաջինների շարքում լինի, եթե ոչ ընկերը: Այդ առումով Սյունիքից հետո հաջորդ կանգառը եղավ Վայոց ձորի մարզում:

Հանդիպումը կայացավ մեր լավ ընկեր, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ, ով ուր էլ գնա, ինչ պաշտոն էլ զբաղեցնի, մնում է նույն ընկերը, իր տեսակը չի փոխում, ինչը <<Ընկերոջ>> կողմից գովելի է եւ էլ ավելի գնահատելի: Այդ տեսանկյունից ելնելով, զրույցի բռնվեցինք այդ գողտրիկ մարզի ղեկավարի հետ` նաեւ արժանանալով ջերմ ընդունելության: Քարոզարշավի հետ կապված հարցադրմանը պատասխանելով, պարոն Սարգսյանն ասաց հետեւյալը.

-Նախ, շնորհակալություն, հարգելի Ռուզաննա: Ես էլ եմ ուրախ, որ ընկերոջ հետ եմ հանդիպում: Ունենալ լրագրող ընկեր, այն էլ <<Ընկեր>>-ի գլխավոր խմբագիր-տնօրենին` հրաշալի է: Նաեւ շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի նախագահին, մեր կառավարությանը, մեր վարչապետին, որ ուղղակի վստահեցին այս մարզի ղեկավարումն ինձ: Բնակչության թվով ամենափոքրն է, չնայած տարածքով չենք զիջում մի քանի մարզերի` անգամ մեծ ենք: Մարզը չներկայացնեմ, որովհետեւ Դուք շատ լավ եք տիրապետում մարզի տվյալներին: Ինչ վերաբերում է Սահմանադրության բարեփոխումներին, ապա ինչպես ՀՀ մյուս մարզերում, մենք նույնպես սահմանադրական փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման ժամանակացույցով նախատեսված միջոցառումները կատարում ենք օրենքով սահմանված կարգով:Համայնքների ղեկավարների որոշմամբ, սահմանված կարգով առանձնացվել են քարոզչական պաստառների տեղերը, կազմավորվել է հանրաքվեի 53 տեղամաս: Տեղամասային կենտրոններում փակցվել են հանրաքվեի մասնակիցների ցուցակները, եւ գործում են մեկ մարզային եւ 45 համայնքային շտաբ: Ըստ անհրաժեշտության, հրավիրվում են շտաբների նիստեր, որտեղ քննարկվում են հանրաքվեի հետ կապված հարցեր: Ձեւավորվել են տեղամասային հանձնաժողովները, հրավիրվելVayoc dzori marzpet դրանց առաջին նիստերը, կազմակերպվել են հանդիպումներ մարզի համայնքների բոլոր ղեկավարների հետ, ովքեր հիմնականում շտաբների ղեկավարներ են: Քննարկվել են կազմակերպչական աշխատանքները, քարոզչության հետ կապված յուրաքանչյուր շտաբ ձեւավորում է իր պլան-ժամանակացույցը, կազմակերպվում են հանդիպումներ բնակչության հետ, եւ շտաբների կողմից բնակչության շրջանում իրականացվում է համապատասխան աշխատանք: Հանրապետական շտաբից ստացել ենք քարոզչական նյութեր, որոնք տրամադրվել են բոլոր շտաբներին, նաեւ բաժանվել են բնակչությանը: Քարոզչական պաստառներ են փակցվել Եղեգնաձոր եւ Վայք քաղաքների մուտքերին, եւ օրենքով սահմանված կարգով մենք իրականացնում ենք այդ աշխատանքները:Անկեղծորեն ասեմ, որ սկզբնական շրջանում բնակչության մեջ անտարբերություն կար եւ չկողմնորոշվածների ավելի մեծ զանգված գոյություն ուներ: Քարոզչության արդյունքում ուղղակի ազատ քննարկումներ են տեղի ունենում. ներկայացվում են գործող եւ փոփոխված տարբերակները: Մեր բնակչությունը դեկտեմբերի 6-ին իր կարծիքը կարտահայտի հանրաքվեի միջոցով:

-Որպես մարզպետ, ի՞նչ կարծիք ունեք սահմանադրական փոփոխությունների մասին: Եթե կողմնակից եք` ինչո՞ւ, եւ ի՞նչ կտան սահմանադրական բարեփոխումները մեր երկրին:

-Հանդիպումների ժամանակ ավելի շատ հարցեր են բարձրացվում սոցիալական խնդիրների վերաբերյալ եւ ոչ թե <<Այո>>-ի կամ <<Ոչ>>-ի: Միանշանակ պետք է ասեմ, որ Սահմանադրության փոփոխված տարբերակն ընդունելուց հետո` դեկտեմբերի 7-ից, սոցիալական խնդիրներ չեն լուծվի, բայց, որպես մարզպետ եւ նաեւ քաղաքացի, համոզված եմ, որ փոփոխությունները հետագայում կտանեն նաեւ սոցիալական լարվածության թուլացման: Համոզված եմ, որ բոլոր փոփոխությունները, որոնք փորձելու ենք հանրաքվեի միջոցով անցկացնել, կբերեն ընդհանուր օրենքների առավել հստակ կիրառմանը, ինչն էլ ճանապարհ է դեպի ժողովրդավարություն, ժողովրդավարական սկզբունքների ամրագրում, սոցիալական խնդիրների բարելավում, արտագաղթի նվազում եւ, ի վերջո, երկրի զարգացում:

-Ձեր կարծիքով, մեր երկրի համար ճի՞շտ է, արդյոք, կիսանախագահական կառավարումից անցումը դեպի պառլամենտական:

-Ըստ Սահմանադրության բարեփոխված տարբերակի, մեծամասնական ընտրությունը վերանում է: Այսինքն, ընտրություններն անցկացվելու են բացառապես համամասնական կարգով: Կարծում եմ, պրոֆեսիոնալ ԱԺ կունենանք, կուսակցությունները կընդգրկվեն, եւ մեր օրենքները կմշակվեն ի շահ ժողովրդի: Ասեմ, որպես քաղաքացի, որ յուրաքանչյուր նախագահական ընտրությունից հետո մեր ժողովրդի մեջ լարվածություն է առաջանում: Դա փաստ է: Ես դրականորեն եմ գնահատում սահմանադրական փոփոխությունները եւ կարծում եմ, որ հետագայում մեր քաղաքացիները իրոք կզգան այդ փոփոխությունների առավելությունը: Բնականաբար, աշխարհին էլ կներկայանանք որպես ավելի ժողովրդավար երկիր:

-Պարոն Սարգսյան, ի՞նչ կասեք մարզում տեղի ունեցած փոփոխությունների, կատարած աշխատանքների, և, առհասարակ, մարզպետի աշխատանքի մասին:

-Մեկ տարուց ավելի մարզպետի պաշտոնում եմ աշխատում: Ինձ համար այնքանով է հեշտ ու արդյունավետ, որ 6 տարի համայնքի ղեկավար` քաղաքապետ եմ աշխատել: Մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գործընկերներն են (ունենք 44 համայնք` 3 քաղաքային եւ 41 գյուղական): Իսկ, որպես մարզպետ, տեղում իրականացնում եմ կառավարության ծրագրերը: Այս տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարվել. երկրի նախագահի հանձնարարությամբ եւ կառավարության ներդրումներով մարզում ոռոգման եւ խմելու ջրի  ջրագծեր են կառուցվել եւ դեռ կառուցվում են, բարեկարգվում են բազմաբնակարան շենքերի բակերը եւ տանիքները Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքներում: Հրատապ ծրագրով 300 մլն դրամ է հատկացվել Վայոց ձորին, որտեղ ընդգրկված տարբեր ծրագրեր են իրականացվել եւ ավարտին հասցվել: Գյուղական տարածքների տնտեսական զարգացման պետական հիմնադրամի միջոցներով իրականացվում է Մալիշկա, Գետափ, Զառիթափ, Արփի գյուղերի գազաֆիկացումը, ներքին ցանցի ընդլայնումը (514 մլն 800 հազար դրամի չափով): Գլաձոր համայնքում խմելու ջրի, Ագարակաձոր եւ Ռինդ համայնքների ոռոգման ջրատարների հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում (491մլն 600 հազար դրամ): Նախատեսված է իրականացնել Արենի, Վերնաշեն, Գետափ, Ելփին, Արին, Ազատեկ համայնքների ոռոգման ջրագծերի եւ Ռինդ համայնքի խմելու ջրի արտաքին եւ ներքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքները (830 մլն 164 հազար դրամ): Վերջինս  պայմանագրերի կնքման փուլում է: ԻՖԱԴ-ի ծրագրով 1 մլրդ 839 մլն 673 հազար դրամի ներդրում է կատարվել: Գյուղական տարածքների տնտեսական զարգացման պետական հիմնադրամի ծրագրերով, կառավարության 2015թ. որոշումների հրատապ եւ այլ ներդրումային ծրագրերով իրականացվող աշխատանքներն են: 300 մլն դրամի հրատապ ծրագրերում ընդգրկված են 11 տարբեր կարգի շինաշխատանքներ: Բացի պետության կողմից նախատեսվածից, ունենք նաեւ այլ ներդրումային ծրագրերով իրականացվող բազմաթիվ  աշխատանքներ, որոնցում ընդգրկված են բոլոր ոլորտները: Իրականացված շատ ծրագրեր կարող եմ ներկայացնել: Պետությունն իր վրա վերցրած լիազորություններն է կատարում հնարավորությունների սահմաններում եւ անգամ ավելին: Ուղղակի, նախագահի հանձնարարականներով, վարչապետի կարգադրությամբ մարզում շատ ծրագրեր են իրականացվել: Իհարկե, բնակչի սոցիալական խնդիրներ չենք լուծում, բայց երկրի համար մեծ մասշտաբների ծրագրեր ենք իրականացնում, որոնք, ցավոք, անմիջականորեն չեն ազդում բնակչության սոցիալական վիճակի վրա, այսինքն` մենք պետք է ստեղծենք աշխատատեղեր, համայնքներում գյուղացիներին օգնենք նոր տեխնիկա ձեռք բերելու հարցում, որպեսզի  գյուղատնտեսությամբ զբաղվեն, ապրանքային տեսք ունեցող միրգ եւ բանջարեղեն աճեցնեն: Կոնկրետ` Եղեգնաձորում վերագործարկվեց խորհրդային տարիների պահածոների գործարանը: Դա շատ կարեւոր է, որովհետեւ, բացի այն, որ  200-240 աշխատատեղ ստեղծվեց, մեր գյուղացիներն այսուհետ կարող են իրենց սեփական միրգն ու բանջարեղենը հանձնել այնտեղ:

Մարզն առանձնահատուկ է զբոսաշրջության զարգացման համար: Ջերմուկ առողջարանային քաղաքի զարգացման ծրագրեր կան: Այսօր էլ այնտեղ ներդրումներ են կատարվում: Այս տարի քաղաքում շահագործվեց <<Հայաթ Փելըս Ջերմուկ>> հյուրանոցը, որտեղ 100-140 աշխատատեղ բացվեց: Ջերմուկում առողջարանների եւ հյուրանոցների կառուցման համար ներդրողներ կան, ովքեր այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացնում: Կարծում եմ, որ առանձնակի ուշադրություն պետք է ուղղենք զբոսաշրջության զարգացմանը:

Ամեն տարի մեզ մոտ գինու փառատոն է անցկացվում: Շուրջ 20-30 հազար մարդ է այցելում: Մեր մարզը զբաղվում է գինու արտադրությամբ. ունենք 9 գործարան: <<Արենի>> տեսակի խաղողը միայն մեր մարզում է աճեցվում, հետեւաբար, <<Արենի>> տեսակի գինին միայն մենք ենք արտադրում: Ունենք 6 համտեսի սրահ, որոնք զբոսաշրջիկների ուշադրությանն ու հավանությանն են արժանանում: Թերեւս, այս ոլորտում էլ խնդիրներ ունենք, որոնք նույնպես իրենց լուծումն են պահանջում:

-Ձեզ համար` որպես ղեկավարի, քաղաքացու եւ ընկերոջ, մարդկային գործոնը, ինչ խոսք, մեծ դեր ունի: Դժվար չէ՞ այդ ամենի համատեղումը:

-Մեկ նախադասությամբ ասեմª սիրում եմ իմ ժողովրդին: Պետք է սիրել մարդուն, ընդունել մարդուն: Անթերի մարդ չկա, պարզապես, պետք է բարի լինել, դիմացինին բարին կամենալ, եթե կարող ես օգնելª օգնիր, եթե ոչª ուրեմն մի խանգարիր: Ընդամենն այսքանը: Բոլոր տեսակի հարաբերություններն սկսվում են շփումներից, ձեւավորվում է ընկերություն, որը պետք է պահել ու պահպանել, զգույշ լինել ու փայփայել այդ հարաբերությունները: Այսինքն, ամենուր պետք է տիրեն մարդկային հարաբերություններ, եւ կապ չունի` աշխատավայրում, թե ընտանիքում: Պարզապես, պետք է մարդ լինել ու սիրել մարդկանց:

Խնդիրները շատ են, բայց դրանք էլ լուծելու համար պետք է աշխատել: Գյուղացուն ասում են աշխատեք, մշակեք, բայց դրա համար էլ անհրաժեշտ տեխնիկա է հարկավոր, ագրարային ոլորտի գրագետ մասնագետներ են պետք, որպեսզի կանգնեն գյուղացու կողքին, օգնեն նրան:

Ռուզաննա ջան, <<Ընկեր>> թերթի միջոցով ուզում եմ մեր երկրին ամենակարեւորըª խաղաղություն մաղթել, իսկ մեր ժողովրդինª համբերություն. չէ՞ որ ունենք հաղթական բանակ, պետություն ունենք, իսկ ամենամեծ ձեռքբերումն անկախությունն է, որը պետք է պահպանենք:

<<Ընկեր>>-ական վերջաբան.- Հ.Սարգսյանը հպարտ է, որ ընկերներ ունի, կոլեկտիվի հետ էլ է ընկերություն անում, քաղաքապետարանի աշխատակազմի հետ էլ ընկերներ են դարձել: Հպարտ է իր ընկերներով, անկախ նրանց զբաղմունքից եւ մասնագիտությունից: Ընկեր են նաեւ բնակիչները: Մարզպետ դառնալուց հետո ավելի ժողովրդավար է դարձել, ինչին մեծապես նպաստել է քաղաքապետի աշխատանքը: Իսկ, առհասարակ, ինքն իրեն համարում է մարզի բնակիչներից մեկը…