Շնորհակա՛լ եմ, <<Ընկեր>>…

0
86

  watermarked_merujan1Շնորհավորում եմ <<Ընկեր>>թերթի 5-ամյակը: Այս տարելիցը թող լինի ընթացիկ ճանապարհ նրա վերընթաց ճանապարհին, խմբագրակազմին մաղթում եմ քաջառողջ, ամուր և կենսահորդ վիճակ: Համոզված եմ, որ թերթը դեռ կունենա բազմահազար ընթերցողական բանակ, ում կարող է մեծ բավականություն պարգևել: Շնորհակալ եմ թերթի խմբագրակազմին, որ ինձ նույնպես պարգևում է հաճույք և բավականություն:

  Համոզված եմ, որ թերթը դեռ երկար ու երկար կհարատևի իր գործունեությամբ: Թերթը խմբագրվում է բավականին ճաշակով, գրագետ է, հոդվածներն իրենց ներքին էությամբ հայրենասիրական են, ընդգրկում են մեծ գեղարվեստական մտածողություն, լեցուն են և հագեցած հայ ազգային մտածողությամբ:

Մաղթում եմ քաջառողջ և հաջող ընթացք…

Մերուժան

Բանաստեղծ, հրապարակախոս

SHARE