Շնորհավորանք

0
18

Ընկերության օրինակ ու խորհրդանիշ
      Ուրախությամբ տեղեկացանք, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  <<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար>> ազատամարտիկ Աշոտ Հրանտի Մինասյանը պարգեւատրվել է 2-րդ աստիճանի <<Մարտական խաչ>>  շքանշանով:
     Ջերմությամբ շնորհավորում ենք Հայրենիքի նվիրյալ զինվորին, <<Սիսական>> ջոկատի հրամանատարին ու քաջարի ազատամարտիկին` նման բարձր պարգեւի արժանանալու համար եւ մաղթում նոր հաջողություններ ու ամենայն բարիք:
      Աշոտ Մինասյանն, իրոք, հրաշալի անձնավորություն է, հավատարիմ ընկեր ու մարդկային առաքինության լավագույն օրինակ, ահա թե ինչու լիապես արժանի է ինչպես այդ, այնպես էլ շատուշատ այլ պարգեւների: Անձնազոհ նվիրյալ է, անհատ, ով կարող է հուսալի հենարան լինել իր շրջապատի, իր օգնության կարիքը զգացող ցանկացած մարդու համար:
 Հավատացած ենք, որ սկզբունքային ու անկաշառ, մարդկային իր տեսակի արժանապատվությունը մշտապես բարձր պահող մեր հրաշալի ու հավատավոր ընկեր Աշոտ Մինասյանը կշարունակի իր անդավաճան ուղին եւ նոր հաճելի առիթներով հպարտության պահեր կպարգեւի մեզ բոլորիս:
<<Ընկեր>>
SHARE