Ո՞ւմ հավատալ…

0
11

  Աշխատանքի միջազգային կազմակերպությունը /ԱՄԿ/ օրերս հրապարակեց  <<Աշխատաշուկայի գլոբալ միտումներ>> զեկույցը, ըստ որի աշխարհում աշխատունակ յուրաքանչյուր երրորդը /1,1 մլրդ մարդ/ կամ գործազուրկ է, կամ աղքատության եզրին: Ըստ ԱՄԿ-ի, Հայաստանում գործազրկության մակարդակը 19 տոկոս է: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական ծառայությունը /ԶՊԾ/, սակայն, այլ թիվ է ներկայացնում` 6 տոկոս, իսկ տնտեսապես ակտիվ բնակչության շրջանում` 7,3 տոկոս /84,4 հազար մարդ/: Ընդ որում, ըստ ԶՊԾ-ի, 2011 թ. գործազրկությունը Հայաստանում կրճատվել է 13,1 տոկոսային կետով…
SHARE