Ոլորտի առաջատարը

0
27

Ճանաչում

Որի գերնպատակը հայկական լավաշի հանրահռչակումն է

<<Սևանի հացի գործարան>> ՓԲԸ-ն ոլորտի առաջատարներից է, շուկայում իր բարձր ու կայուն դիրքն ունի: Ընկերության ղեկավարն Աշոտ Ավետիսյանն է, որ ավելի քան 30 տարի այս ձեռնարկությունում է, այս կոլեկտիվի հետ:

Գործարանը հանրապետության հացի արտադրության ամենախոշոր ձեռնարկությունն է, 34 մասնաճյուղ ունի և հաց է մատակարարում Սևան, Գավառ, Դիլիջան, Հրազդան քաղաքներ` իրենց հարակից գյուղերով, ինչպես նաև մայրաքաղաք Երևան: Ունի շուրջ 400 աշխատակից, մեծամասնությունը` պրոֆեսիոնալ հացթուխներ, իրենց գործի հմուտ վարպետներ: Աշոտ Ավետիսյանի պրպտուն մտքի ու ստեղծագործական մոտեցման շնորհիվ այստեղ ստեղծվել է լավաշի թխման հատուկ հոսքագիծ, ինչի արդյունքում հաջողվում է կարճ ժամանակում մեծ քանակի բարձրորակ արտադրանք տալ` պահպանելով հայկական լավաշի համն ու հոտը:

Պարոն Ավետիսյանի խոսքերով, իրենց հաջողության գրավականը համերաշխ ու արհեստավարժ կոլեկտիվի թիմային աշխատանքն է, մարդկային ու մասնագիտական նվիրվածությունը, որակյալ հումքը, արդի տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումը և, իհարկե, սանիտարա-հիգիենիկ նորմերի խստիվ պահպանումը: Օրական արտադրվում է 700-800 կգ լավաշ: Պահանջարկը գնալով մեծանում է, ինչին զուգահեռ ընդլայնվում են արտադրական ծավալները, ավելանում է մասնաճյուղերի քանակը: Արտադրության շուրջ 65 տոկոսը կազմում է լավաշը, իսկ մնացած 35-ը` տարբեր հացատեսակներ: Մոտ 60 տեսակի հաց է արտադրվում:

Գործարանի լավաշը 2013 թ. ամենամյա ազգային մրցանակաբաշխությունում, համաժողովրդական քվեարկության արդյունքում, ճանաչվել է լավագույնը և արժանացել <<Տարվա լավագույն ավանդական հաց>> անվանակարգում հաղթողի կոչմանը: <<Մեր գործարանի լավաշը,- ասաց պարոն Ավետիսյանը,- բարձր գնահատականի է արժանացել նաև երկրի սահմաններից դուրս, ահա թե ինչու մեր կողմից արտադրվող հոսքագծերը բավականին մեծ պահանջարկ ունեն արտաքին շուկայում: Արդեն իսկ դրանց պատրաստման բազում պատվերներ ենք ստացել տարբեր երկրներից: Վերջերս մեկ պատվեր իրականացրեցինք Գերմանիայի համար: Մեր գլխավոր նպատակն է հայկական լավաշը տարածել աշխարհով մեկ, առավել ճանաչելի դարձնել` որպես ազգային բրենդ>>:

Գործարար նոր կապերի ստեղծման, լայն սպառողին իր տեսականին պատշաճ ներկայացնելու նպատակով գործարանը պարբերաբար մասնակցում է սննդարդյունաբերության ոլորտի մասնագիտացված ցուցահանդեսների, մասնավորապես` <<ԱրմՊրոդԷքսպո>>-ին: Պարգևատրվել է ՀՀ գյուղնախարարության ոսկե մեդալով` որպես տեղական շուկայում լավագույն հացամթերք արտադրող ընկերություն: Իսկ 2015 թ. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի <<Մերկուրի>> մրցանակաբաշխությանը պարգևատրվել է ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալով:

Ձեռնարկության աշխատակիցների մեծամասնությունը սևանցիներ են: Նրանց, ինչպես խոստովանեց պարոն Ավետիսյանը, շատ է սիրում. նույն հողուջրի ժողովուրդ են և իրար շատ լավ են հասկանում: Սևանցին աշխատասեր, հյուրասեր է, շիտակ ու ազնիվ: Դրանում մենք ևս համոզվեցինք` զրուցելով գործարանի մի խումբ աշխատակիցների հետ:

 

Գարիկ Մելիքյան.- Մոտ 10 տարի այստեղ եմ աշխատում: Շատ գոհ եմ կոլեկտիվից: Ասեմ, որ Ավետիսյան Աշոտը մեծատառով ղեկավար է: Նույնը` նրա եղբայրը` Ավետիսյան Կառլենը: Վստահ եմ, որ բոլորս ապրիլի 2-ին միակամ քվեարկելու ենք պարոն Ավետիսյանի և նրա կուսակցության օգտին: Նա արժանի է, ուրիշ մեկին, անկեղծ ասած, չեմ տեսնում: Հոգատար, բարի, վերին աստիճանի մարդկային: Նրա նման մարդու, ղեկավարի հազվագյուտ կարելի է հանդիպել: Լավ ընկեր, ժողովրդասեր…

Սուսաննա Չոբանյան.- 1995-ից եմ աշխատում: Մեր նեղ օրերից սկսած Աշոտ Ավետիսյանը մեր կողքին է եղել, մեզ թև ու թիկունք դարձել: Մարդկայնորեն, հարազատի պես: Երջանիկ ու բախտավոր ենք, որ նրա ղեկավարությամբ ենք աշխատում: Հրաշալի մարդ է` նվիրված բոլորին, շատ կամեցող, հասնող: Որքան բարի է, այնքան էլ խստապահանջ: Ուրախ ենք, որ պարոն Ավետիսյանը Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու է առաջադրվել, միաժամանակ` վստահ, որ անպայման հաղթանակ է տոնելու:

Կարինե Մարգարյան.- Նոր եմ աշխատում` 4 տարի: Բոլորին է հայտնի, թե ինչպիսի մարդ, ինչպիսի ղեկավար է Աշոտ Ավետիսյանը: Մարդ, որ կանգնած է յուրաքանչյուրի կողքին` պատրաստ կիսելու նրա հոգսուցավը: Նրա նման մարդ չկա, շատ են արժանիքները: Հանրահայտ է մեր թխած հացը, մենք իրավամբ հպարտանում ենք մեր գործարանով: Բոլորիս ցանկությունն է պարոն Ավետիսյանին տեսնել խորհրդարանում…

Սոֆիկ Պողոսյան.- Մենք մեր ղեկավարից շատ գոհ ենք, շատ շնորհակալ: Լավ մարդ է, խստապահանջության հետ` բարի, հոգատար: Իր գործի գիտակն է, արտադրութան կազմակերպիչ, աշխատող ու արարող մարդ: Նա անպայման կընտրվի, քանի որ արժանի է դրան…

Կարինե Խաչատրյան.- Արդեն 21 տարի այստեղ եմ: Չի եղել դեպք, որ մեր ղեկավարին` Աշոտ Ավետիսյանին վատ իմաստով հիշելու լինենք: Միշտ աջակցել, ընդառաջել է մեզ, մեր նեղ օրին հասել: Շատ լավ ղեկավար է, շատ խղճով, հարգալից: Հենց նրա նման մարդիկ պիտի գնան Ազգային ժողով, որպեսզի ժողովրդի մասին մտածեն, գործ անեն: Բոլորս էլ շատ ուրախ ենք նրա համար…

Գոհար Թամրազյան.- Աշոտ Ավետիսյանն այն մարդկանցից մեկն է, ով լիարժեք իրավունք ունի Ազգային ժողովում իր տեղն ունենալու: Միասնական ենք, համերաշխ ու համախմբված նրա կողքին կանգնած: Հաղթանակը մերն է լինելու: Շատ ենք վստահում պարոն Ավետիսյանին: Կյանքի այնպիսի դպրոց է անցել, որ այլ կերպ անհնար է պատկերացնել: Շնորհակալ ենք նրանից ամեն ինչի համար:

Էդգար (Սևան քաղաքի բնակիչ).- Պարոն Ավետիսյանը շատ արժանի թեկնածու է մեր մարզի համար: Ամենակարևորը` համարյա ամբողջությամբ գիտի մարդկանց խնդիրների մասին: Կյանք տեսած, լավն ու վատը քաջ գիտակցող, սկզբունքային ու անշահախնդիր անձնավորություն է: Մեր սրտով է, որ Աշոտ Ավետիսյանը լինի երկրի կառավարման բարձրագույն մարմնում և ներկայացնի մեր շահերը…

SHARE