Ողջունելի առաքելություն

0
33

<<Ընկեր>>-5

  watermarked_Vladilen BalyanՀենց <<Ընկեր>>անվանումն իսկ ինձ ոգևորեց, իսկ երբ ծանոթացա նրա էջերում տեղ գտած նյութերին և դրանց բովանդակությանը, ապա ուրախացա, որ բազմաթիվ թերթերի շարքում կա մեկը, որ կոչված է մեծ առաքելության: Ընկերն է ընթերցողի, ընկերն է մտավորականի, ընկերն է արվեստագետի և, ամենակարևորը, ընկերն է շարքային, հասարակ մարդու: Մարդկային զգացմունքներում ընկեր հասկացողությունը չափազանց թանկ, բնության ազնվագույն մի պարգև է, որով հարուստ է յուրաքանչյուր մարդ, եթե, իհարկե, ունի բառիս մեծատառ իմաստով Ընկեր:

  Իմ դպրոցական ընկերներից Զաքար Նարիմանյանը մի անգամ չափազանց թևավոր այսպիսի միտք արտահայտեց` ամենաանկեղծ ընկերոջը մարդն ունենում է դպրոցական տարիներին, քանզի ընկեր է ընտրում զգացմունքից փոթորկված, զգացմունքով: Հետագա կյանքում իր դերն է ունենում գիտակցությունը, երբեմն նաև, ցավոք, հաշվարկը: Ի դեպ, Զ. Նարիմանյանը հետագայում, երկար տարիներ, ղեկավարել է Հայաստանի առողջապահության նախարարությունը: Պաշտոնը նրան չփոխեց և մշտապես ինձ հարազատ ու մտերիմ ընկեր մնաց, մարդ մնաց:

  Ցանկանում եմ, որ <<Ընկեր>>թերթը ընկեր ընտրի ոգևորված հասարակ մարդու` նրա մեծությունից, նրա արժանիքներից, նրա արած և արարող գործունեությունից ելնելով: Քեզ բազմաթիվ ազնիվ ընկերներ, <<Ընկեր>>պարբերական, 5-ամյակդ շնորհավոր…

Վլադիլեն Բալյան

Կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր

գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ

Հ. Գ.- Հարգելի Ռուզաննա, ծանոթանալով Ձեզ հետ, հասկացա, որ <<Ընկեր>>պարբերաթերթին բառիս բարձր իմաստով ծառայում եք հոգով և նվիրվածությամբ: Դուք էլ ընդունեք իմ շնորհավորականը…

SHARE