Ոչինչ չենք արտադրում

0
13
Դիտանկյուն

   Այսօր, անկախության ձեռքբերումից քսան տարի անց, մենք գրեթե ոչինչ չենք արտադրում, գործնականում չունենք հիմնական կապիտալ, մեր քաղաքներն ու գյուղերը քաղաքակիրթ գոյության եզրագծին են… Եթե տնտեսական քաղաքականության անկյունաքար չդարձնենք հիմնական /ոչ դրամական/ կապիտալի կուտակումը, ապա երկիրը ոչ միայն չի հարստանա, այլև սրընթաց կդեգրադացվի: Ըստ որում, ինչը չափազանց կարևոր է, այդ դեգրադացիայի ընթացքում տեղի կունենա եկամտի առումով բնակչության էլ ավելի մեծ շերտավորում: Չմոռանանք, որ առավել հարուստ է այն երկիրը, որտեղ ապրում և աշխատում են հավասար քանակի կամ գերազանցող արդյունաբերական կապիտալով զինված մեծաթիվ մարդիկ:

     Ինչպես ասում են, արա ոչ թե այնպես, ինչպես խորհուրդ է տալիս Ամերիկան, այլ այնպես, ինչպես անո՛ւմ է Ամերիկան…

SHARE