Ոչ թե սպունգ, այլ զսպանակ…

0
34

  Որևէ մեկի համար այսօր գաղտնիք չէ, որ մեր բախտը չի բերել իշխանավորների հարցում, և մենք չունենք կարգին իշխանություն: Ունենք, պարզապես, մարդիկ, ովքեր լծակները ձեռքներին սեփական գրպանի, սեփական բարեկեցության համար են աշխատում և ջանք թափում: Դժվար է, ցավոք, տեսնել մեկին, ով պատրաստ է ժողովրդին աջակցելու, ժողովրդի մատից, ինչպես ասում են, փուշ հանելու:

  Բայց հնարավո՞ր է, արդյոք, այդպես երկար շարունակել, չէ՞ որ անտրամաբանական ու անբնական այն վիճակը, որ ստեղծվել է այսօր մեզանում, չի կարող երկարատև մնալ ու այդպես անարգել  հարթել անբարո հաղթարշավի իր անփառունակ ուղին: Ժողովուրդն, ի վերջո, սպունգ չէ և ավելի շատ նման է զսպանակի` կսեղմես, կսեղմես, մեկ էլ հանկարծ այնպիսի հետադարձ հարված կտա, որ… Աստված մի՛ արասցե…

SHARE