Ոսկե ընկերություն

0
17
Իսկ ինչո՞ւ չնշել…

<<Ընկեր>>-ական առաջարկ
    Ինչպես գիտենք, աշխարհում ընդունված են և լայնորեն կիրառվում են, բուն հարսանեկան արարողությունից զատ, նաև ոսկե, արծաթե, ադամանդե, զմրուխտե և այլ հարսանիքները: Դրանով, պարզ է, մեկ անգամ ևս արժևորվում է ընտանիքը, վերաիմաստավորվում են ամուսնական զույգերի միասնության խորհուրդն ու նշանակությունը: Ընկերությունը, ինչպես և ընտանիքը, մեր արժեհամակարգում  իրենց մեծ դերն ու կարևորությունն ունեն և, միասնական հարթությունում գտնվելով,  շատ հարցերում փոխլրացնում են միմյանց: Ահա, այս իրողությունից էլ ելնելով, կարծում ենք, հարսանեկան ծիսակարգում արմատավորված` մեր վերը նշած ավանդույթները կարելի է մեծ հաջողությամբ կիրառել նաև ընկերության մեջ: Ասենք, ինչ վատ կլինի, եթե այստեղ ևս նշվեն ընկերական փոխհարաբերությունների մեկ տասնամյակից սկսած հաջորդների հոբելյանական տարեդարձերը: Ասենք` ոսկե, արծաթե, ադամանդե կամ զմրուխտե ընկերություն…
SHARE