Որքա՞ն ժամանակ է պետք…

0
36

Միայն վերջնականորեն հեռանալով չէ, որ կորցնում են հայրենիքը: Մեր դրամատիկ, եթե ոչ ողբերգական անկախության 25 տարին ապացուցեց, որ հայրենիքը վերջնականորեն կորցնողները հենց երկրի ներսում են, հիմնահատակ ավերողները, կարճ ժամանակում ոչնչացնողները, ջրի գնով ծախողները, և մսխելու հետ միաժամանակ հայրենասիրաբար ճամարտակողները, լքողներին անարգանքի սյունին գամողները, իրե՛նց մեղքով <<լքողներին>>, նրանք, ովքեր տարեկան շուրջ 2 մլրդ դոլար են ուղարկում, որպեսզի երկիրն անդառնալիորեն չսովահարվի:

Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները խստորեն հորդորում են չթքել այն ջրհորի մեջ, որտեղից ջուր ես խմում: Մենք էլ ենք հորդորում, հետն էլ ոչ միայն թքում, այլև հիմնովին աղտոտում: Որքա՞ն ժամանակ է պետք` հասկանալու համար, որ դա ոչ այլ ինչ է, քան ինքնաոչնչացում, և մեղավորը սելջուկն ու մոնղոլը չեն, այլ մենք ինքներս: Որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի մեր հողի վրա մենք նույնպես ապրենք մարդկային լիարժեք կյանքով…

SHARE