Որքան ընկեր պետք է ունենա մարդը Երջանիկ ու հաջողակ լինելու համար

0
39

Վարկած

Մասնագետները գտնում են, որ եթե ցանկանում ես երջանիկ լինել, ապա հարկավոր է լավ շփվել ընդամենը հինգ հոգու հետ: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի հոգեբանները: Հարցումը ցույց է տվել, որ եթե մարդն ունենա հինգ կամ ավելի ընկեր, ապա այդ ժամանակ ինքն իրեն առավել երջանիկ կզգա: Իսկ եթե նրանց հետ խոսեն կյանքի խնդիրների մասին, ապա 60 տոկոսով ավելի ուրախ ու երջանիկ կարող են լինել:

Հոգեբանները պնդում են, որ ընկերները կյանքն ավելի լավն են դարձնում, իսկ եթե մարդը միայնակ է, ապա ընկճախտ է սկսվում: Եթե մարդը շփվում է, ապա աջակցություն է ստանում, իրեն ավելի լավ է զգում և զարգանալու ցանկություն ունի: Իսկ դա նշանակում է, որ ինչքան մարդն ավելի շատ ընկերներ ունի, իրեն այնքան ավելի լավ է զգում…

SHARE