Ուրախություն պարգևել

0
16

  <<Նոր Ակունք>> ՓԲԸ-ն վերջերս շահագործման հանձնեց ևս մեկ խմելու ջրի ջրագիծ: Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը, Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը և այլք: Խոսքը Մեծամորի Այգեգործական թաղամասում անցկացված մոտ 1300 մ ջրագծի մասին է: Արդյունքում գրեթե 100 տնտեսություն ապահովվեց 24-ժամյա ջրամատակարարմամբ: 
     Ինչպես բնակիչներն էին նշում, խմելու ջուր չեն ունեցել, ստիպված օգտվել են խմելու համար ոչ պիտանի արտեզյան ջրերից: Դիմել են այգեգործական ընկերության նախագահ Մեսրոպ Փոթուրյանին, ով իր հերթին դիմել է մարզպետին: Պարոն Ղահրամանյանն ընդառաջել է և անմիջական աջակցություն ունեցել բարձրացված խնդրի լուծման գործում: Նաև` ՀՀԿ-ի օգնությամբ: Ջրագծի կառուցումը իրականացվել է շատ կարճ ժամանակահատվածում /23 օր/: Այս գործում մեծ է, անշուշտ, <<Նոր Ակունք>> ընկերության աշխատողների ներդրումը, որ քրտնաջան աշխատանքով այդպես ուրախացրին տեղի բնակչությանը: Այգեգործական ընկերությունը հիմնադրվել է Մեծամորի ատոմակայանի կառուցման տարիներին, քաղաքի տարածքն էր ընդգրկում միայն, այսօր արդեն Մայիսյան համայնքի վարչական տարածքին է միավորվել: Մ. Փոթուրյանի խոսքերով, իր կողմից ամեն ինչ կարվի, որպեսզի ընկերությունն ամբողջովին ապահովված լինի խմելու ջրով, ինչը զուտ ժամանակի խնդիր է:

   <<Նոր Ակունք>> ընկերության միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ Արտավազդ Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ջրագծի կառուցման գործում դրամական հատկացում են արել բնակիչները, սակայն հիմնական միջոցները տրամադրել է իրենց ընկերությունը. <<Այս կարճ ժամանակում, իրոք, ահռելի աշխատանք կատարվեց: Աշխատողները ջանք ու եռանդ չեն խնայել գործը նման կարճ ժամանակում ավարտի հասցնելու համար: Ծրագիրը, պայմանավորվածության համաձայն, շարունակվելու է, և ընկերությունը ողջ բնակչությանը կապահովի շուրջօրյա ջրամատակարարմամբ…Մեր ընկերության հաջողությունների գաղտնիքը կոլեկտիվի մտածողության մեջ է: Ջուրը կյանք է, իսկ մարդկանց կյանք տալու համար պետք է ամեն ինչ անել: Բախտի բերմամբ, մեզ ճակատագիրը հնարավորություն է ընձեռել մարդկանց ջուր մատակարարել: Իսկ ջուր մատակարարելու համար պիտի սովորական մտածողությունից ավելի բարձր, ավելի մաքուր մտածողություն ունենալ: Հակառակ դեպքում այստեղ չպետք է աշխատես: Համայնքներում, որոնք նաև համասեփականատերեր են, պետք է համատեղ ուժերով շուրջօրյա ջրամատակարարում ապահովենք: Իսկ դրան չենք կարող հասնել, եթե մեր կողքին չլինի մարզպետը: Պարոն Ղահրամանյանի աջակցությամբ շատ ու շատ խնդիրներ են լուծվում: Գրեթե բոլոր աշխատանքներն իրականացնում ենք մարզպետի հետ համատեղ: Ընթացիկ տարում շատ ծրագրեր ունենք մարզի համայնքներում իրագործելու: Մարզպետի վերաբերմունքը բոլոր նման հարցերում միանշանակ դրական ու իսկական ընկերոջ կողմից արվող քայլ է…>>:
SHARE