Ուր գնալ…

0
28

Մտավորականն այսօր դժվարին իրավիճակի առջև է հայտնվել և չի կողմնորոշվում, թե իրենից, որպես մտավորական, ինչ է կախված: Մտավորականությունն, ինչ խոսք, քնած չէ, բայց չի էլ իմանում, թե որ ծայրից բռնի` էնքան բան կա քանդված, էնքան բան կա փչացած էս երկրում… Այդուհանդերձ, պիտի հասկանալ, որ երկար մտածելու ժամանակը շատ չէ: Օրինակ, այսօր մեր պետության առջև ծառացած կարևոր հարցերից է դեպի Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա կողմնորոշումը: Մտավորականությունը չգիտի, թե որն է ճիշտ, որն է սխալ: Նույն մտավորականները երկատված են, մի մասն ուզում է գնալ Ռուսաստան, մի մասը Եվրոպա է ուզում, մի խումբ էլ կա, որ չեզոք վիճակում է նախընտրում մնալ: Այսօր դժվար է մեղադրել որևէ մեկի, չգիտես` ինչ կարող է լինել վաղը: Գնալ է՞ն Ռուսաստանի հետևից, որտեղ կոռուպցիան երկրի հերն է անիծում, թե՞ գնալ Եվրոպա, որը նույնպես այլանդակվել է, իսկ անկախ մնալ էս փոքր երկիրը չի կարող, որովնետև գեոպոլիտիկ այնպիսի զզվելի վիճակ է` Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան և այլն, և այլն:

SHARE