Չանտեսել գյուղացու հոգս ու ցավը

0
28
Նրան աջակից ու թևութիկունք լինել, օգնել հնարավոր ամեն ինչով


Կարևորում

   Ինչպես տեղեկացանք Արարատի մարզի Ոստան համայնքի ղեկավար Հակոբ Խաչատրյանի հետ մեր զրույցից, 2002-իցստանձնելով գյուղապետի պարտականությունները և բավականին լուրջ ձեռնարկումներ իրականացնելով, նրանհաջողվեց էապես բարեփոխել գյուղի պատկերը:
  Կառավարության համապատասխանծրագրով հիմնանորոգվեց վթարային վիճակում հայտնված դպրոցի շենքը, այնտեղ լոկալ ջեռուցում անցկացվեց: Բարեկարգվեցին ու ասֆալտապատվեցին ճանապարհները: Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, լուծված է խմելու ջրի հարցը: Գրեթե 85 տոկոսով փոխված են խմելու ջրի ջրագծերը: Վերանորոգվեց գյուղապետարանի շենքը: Մանկապարտեզը սեփական ուժերով մասնակի վերանորոգման ենթարկվեց, իսկ տանիքը նորոգվեց պետբյուջեից հատկացվածմիջոցներով: Այն գազաֆիկացնելու անհրաժեշտությունկա, պայմաններն ու հնարավորություններնընդլայնելու կարիք է զգացվում, քանզի պահանջարկը գնալովմեծանում է` երեխաների թվի աճմանը զուգահեռ: <<Մխչյան>> ՋՕԸի կազմում ընդգրկված 16-րդ գյուղը լինելով, Ոստանը ոռոգման ջրի լուրջ հիմնախնդիր ունի, դրանից ելնելով էլ ստիպված են խորքային հորերից օգտվել, ինչը, հասկանալի է, թանկ է նստում ջրօգտագործողի վրա` նրա արդարացի դժգոհությունն առաջացնելով: Գյուղացին իվիճակի չէ ժամանակին ոռոգելու մշակած հողատարածքը, այն դեպքում, երբ առանց այն էլ հողագործությամբ զբաղվելն այսօր այնքան էլ արդյունավետ ու շահաբեր չէ: Ոռոգման խնդրի լուծումը պահանջում է հողային առուները փոխարինել բետոնեկիսախողովակներով` անհարկի կորուստները կանխելունպատակով:

    Պարոն Խաչատրյանն այնուհետև նշեց, որ վերջերս կրկին վերընտրվելով, առաջնահերթ կարևորելու է Արտաշատ քաղաքի հետ կարճ ճանապարհ ունենալու հարցիլուծումը: Դրա համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, մնում է կարգավորել համապատասխանթույլտվության խնդիրը: Ընդ որում, Արտաշատ քաղաքի հետ 2200 մետրի հասնող ընդհանուր սահմանունեն, որտեղով երկաթգիծ է անցնում, բայց մոտ 12 կմ ճանապարհ են կտրում` մարզկենտրոն հասնելուհամար: Նախատեսված կարճ ճանապարհը, որը հատելու է երկաթգիծը, վաղուց ասֆալտապատվել է, ստեղծված են մյուս անհրաժեշտ պայմանները, մնում է այն շահագործելու համապատասխանթույլտվությունն ստանալ: Հաջորդ կարևոր խնդիրը, համայնքապետի ներկայացմամբ, մշակույթի տան հիմնանորոգումն է: Տվյալ խնդիրը բարձրացված է, դրան ընթացք է տրված և շուտով պետական միջոցների ներդրմամբկսկսվեն շինարարական աշխատանքները: Այսինքն, ամենամոտ ապագայում այստեղ ևս հնարավորություն կստեղծվի առավել աշխուժացնելու մարզամշակութային կյանքը: Այսօր գործում են սամբոյի, ձյուդոյի ու թեթև ատլետիկայի խմբեր, կան ֆուտբոլի, բասկետբոլի ու ձեռքի գնդակի մարզադաշտեր:
   Համայնքի ղեկավարն առանձնահատուկ ընդգծեց, որ ամենակարևորը գյուղացու նկատմամբ ճիշտ վերաբերմունք ցուցաբերելն է: Անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուրի հանդեպյուրովի մոտեցում պետք է դրսևորել, լինել մեծահոգի ու ընկերական: Հարցին, թե Հակոբ Խաչատրյանն ինչպե՞սէ վերաբերվում ընկերությանը և այն ինչպիսի՞ դերակատարում ունի իր կյանքում, հետևյալ պատասխանը հնչեց.
    –Ընկերական կապերի շնորհիվ, թերևս, շատ հարցեր ավելի արագ ու արդյունավետ ենլուծվում, ինչից առաջին հերթին և մեծապես շահում է համայնքը: Յուրաքանչյուր լավ մարդ, ում կընդունեմ ու կգնահատեմ, կարող է լինել իմ ընկերը: Ընկեր, որ աշխատասեր լինի, մարդասեր և բարոյապես լավ մարդ: Ունեմ ընկերական մեծ շրջապատ: Ցանկացած հարցում ընկերներս կողքիս են: Հատկապես ուզում եմ մատնանշել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ում ներդրումը, որպես ընկերոջ, մեծ է նաև մեր համայնքում: Մանկությունից մտերիմենք, Արտաշատի գինու գործարանում աշխատելու տարիներից միասինենք: Մեր փոխադարձ հարգանքն ու մտերմությունը գյուղինահագին մեծ օգուտ են բերել: 2007-ին Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ վերակառուցվեց դպրոցը: Նա օգնել է նաև ճանապարհների ասֆալտապատման, ոռոգմանհամակարգին առնչվող հարցերում: Նրա կողմից ընկերական հրաշալինվեր էր խորքային երկու հորերի հորատումը, ինչի արդյունքում մեր գյուղացին հնարավորություն ունեցավհողագործությունից հնարավորինսշատ եկամուտ ապահովել: Դա բարի գործ եմ համարում, չնայած ոռոգման ջրի առումով դեռևս մտահոգիչ խնդիրներ կան և մնում են: Այն պետք է հասանելի ու մատչելի լինի գյուղացու համար, բավականաչափ եկամուտ ապահովի, որպեսզի մարդը երես չթեքի հողից ու լիովին նվիրվի նրան: Գյուղացու հոգս ու ցավի նկատմամբ անտարբերությունն անհանդուրժելի է
     Հակոբ Խաչատրյանի մանկության ընկեր, գյուղատնտես Գագիկ Առաքելյանը, ընդհատելով մեր զրույցը, նշեց, որ իրենց համայնքի ղեկավարն ուժեղ մարդ է, լավ ղեկավար: Խստապահանջ ու սկզբունքային ղեկավար լինելու հանգամանքն է նպաստել, որ նախատեսած բոլորաշխատանքները պարտադիր կատարվեն, որ գյուղն ընթանա բարեկեցության ճանապարհով: 10 տարիշարունակ համայնքում արձանագրված լավագույն ցուցանիշների համար գյուղապետն արժանացել էՀՀ նախագահի կողմից շնորհված <<Անանիա Շիրակացի>> մեդալի: Հակոբ Խաչատրյանը, ընկերոջ գնահատմամբ, շատ մարդասեր ու ընկերասեր անձնավորություն է: Սեփական նախաձեռնությամբ կիմանամարդկանց հոգս ու ցավի մասին, կառաջարկի իրօգնությունն ու աջակցությունը: ԸստԳ. Առաքելյանի, իրենց ընկերության հիմքում անշահախնդրությունն ու անկեղծ մտերմությունն է:
     Գյուղապետարանի աշխատակազմիքարտուղար Եղուհի Գևորգյանի խոսքերով, համայնքի ղեկավարը հասկացող ու ըմբռնող է, շատ մարդկային ուժողովրդասեր: Շատ ուշադիր է թե՛ աշխատակազմի, թե՛ գյուղացու նկատմամբ, կազմակերպված էբոլոր առումներով: Կանի առավելագույնը, որպեսզի աշխատանքները ժամանակին ու բարեհաջող կատարվեն: Նրա մշտական ուշադրության կենտրոնումէ դպրոցը: Ինչպես իր հերթին նշեց գրադարանավար Սուսաննա Հովսեփյանը, ունեցած 8500 կտոր գրքի պահպանության գործումմեծ է գյուղապետի դերը.<<Խաչատրյանը ոչ միայն ղեկավար է, այլև լավ ընկեր: Գրադարանը նորգրականությամբ հարստացնելու նպատակով համապատասխան գումարէ հատկացրել: Շատ պարզ ու մարդամոտ անձնավորություն է: Մեծի հետ մեծ է, փոքրի հետ` փոքր: Արժանի հարգանք է վայելում իր շրջապատում, բարձր հեղինակություն ունի: Նրա նախաձեռնությամբ, ի վերջո, մեր գյուղն էլ ունեցավ ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ Հայոց մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողներ: Խոսքի տեր մարդ է` ասածը կանի>>:
    <<Պարոն Խաչատրյանի սրտացավության շնորհիվաղբահանությունը շատ բարձր մակարդակի վրաէ>>,-իր խոսքում ասաց աղբահանության գծով պատասխանատու Սերյոժա Խանգելդյանը: Հաշվի առնելով իրենց ընկերական մտերմությունը, նաիր հերթին անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխատանքը երբևէչտուժի, առաջադրանքներն առանց թերացումների  ժամանակին կատարվեն: Նշեց, որ իր ընկերը, լինելով պարզ ու գիտակից մարդ, լավ ղեկավար, երբեք չի անտեսի գյուղացուն, կընդառաջի ու կօգնի հնարավոր ամեն ինչով: Մեծ հարգանք ու պատիվ է վայելում իր շրջապատում: <<Հակոբ Խաչատրյանը շատ լավ ընկեր է: Կոլեկտիվում ընկերական ջերմ մթնոլորտ է ստեղծել: Այնքան ջերմ է մթնոլորտը, որ, առանձին լինելով, միմյանց կարոտում ենք: Միասին մեզ զգում ենք` ինչպես հարազատ տանը>>,- հավելեց օպերատոր Սոֆյա Այվազյանը:
     Իրոք, հրաշալի ու ընկերական կոլեկտիվ է ստեղծված, կոլեկտիվ, որի յուրաքանչյուր անդամնվիրված է աշխատանքին, նվիրված է ընկերոջը: Անհրաժեշտության դեպքում միահամուռ, պատրաստակամորեն ձեռնամուխ կլինեն համայնքին հուզող հրատապ խնդիրների լուծմանը: Տարեց, փորձառու աշխատողների կողքին այսօր կան երիտասարդները: 70-ամյաՍրբուհի Ավետիսյանը նախանձելի եռանդ ու աշխատասիրություն ունի, լավ օրինակ է երիտասարդ գործընկերներիհամար: Անշուշտ, կոլեկտիվի նվիրյալ աշխատանքի արդյունքնէ, որգյուղն այսօր զարգանում է, գյուղացին իրեն պաշտպանված ու ապահով է զգում: Տարիների ընթացքում ձևավորված ընկերականջերմ ու մտերմիկ մթնոլորտի առկայությունըմիմիայն նպաստում է հաջողությունների ամրապնդմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը
SHARE