Չենք զարմանում…

0
8
Մեր երկրում այնքան աննորմալ երևույթներ կան, որ մեկը ավել, մեկը պակաս` ոչինչ չի փոխվում: Մեր կառավարման համակարգն այնպիսին է, որ նմանատիպ դեպքերից մենք այլևս չենք զարմանում, չենք զարմանում, երբ մարդուն օրը ցերեկով, առանց լուրջ պատճառի այնքան են ծեծում, որ նա, ուշքի չգալով, մահանում է: Կառավարման այս համակարգում նմանատիպ երևույթները միշտ լինելու են, և նրանք` այդ գլխակերները, չեն պատժվելու, որովհետև հենց իրենք են, որ իշխանությունը պահում են, հենց իրենք են, որ հնարավորություն են ընձեռում արդարադատության համակարգի ներկայացուցիչներին` բիզնեսով զբաղվել: Այս ամբողջ շղթայական օղակի մեջ պետք է այս ամենը դիտարկենք: Եթե որևէ մեկը կտրի այդ գորդյան հանգույցը, ապա ամբողջ միասնությունը կփլուզվի: Դրա համար էլ մեկը մյուսին պաշտպանում են…
SHARE