Պատասխանատու, պարտաճանաչ, բարեխիղճ

0
19

Որակներ, որոնք ղեկավարից փոխանցվում են աշխատողներին և կոլեկտիվի համար դառնում անխախտ գործելաոճ…

Բնույթ

watermarked_IMG_0693   Ջրարբի համայնքը ղեկավարում եմ 2008 թվականից, ասաց Ղազար Ղազարյանը: Մինչ այդ, 2005ից, եղել եմ գյուղապետի տեղակալը, և այդպիսի տարի չի եղել, որ գյուղում որևէ գլոբալ գործ իրականացրած չլինենք: Հիմնել ենք բուժկետ, որի կառուցմանն աջակցել է <<Արաքս>> թռչնաֆաբրիկայի հիմնադիր տնօրեն, երջանկահիշատակ Սերգեյ Խաչատրյանը: Նա, ի դեպ, շատ մտերիմ մարդ էր գյուղի համար, նրան շատ էինք հարգում: Նրա բարերարությամբ 2005 թ. նաև մանկապարտեզն է հիմնանորոգվել, որտեղ գործում է 2 խումբ` 6070 երեխայով: Համայնքի բյուջեի միջոցներով խորքային 3 հոր ենք հորատել: Կոյուղագիծ ենք անցկացրել, լուծել փողոցների լուսավորության խնդիրը: Գյուղն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, այն դեպքում, երբ 2005ին հարևան գյուղից էինք ջուր բերում: 1830 բնակչությամբ Ջրարբին մինչև 2005 թ. կոչվել է Ջրառատի թռչնաֆաբրիկա: Մեր հողատարածքները սակավ են, եղածն էլ աղուտ է, և, ըստ էության, ունեցած 8001000 քմ տնամերձ հողամասերը մշակելով մարդիկ յոլա են գնում: Զբաղվածության հիմնական խնդիրը <<Արաքս>> թռչնաֆաբրիկայի միջոցով է լուծվում: Գյուղապետարանի միջոցներով հիմնանորոգվում է մշակույթի տունը, շուտով այդ աշխատանքները կավարտվեն: Նախորդ տարի մեր ուժերով ֆուտբոլի խաղադաշտ ենք կառուցել` կանաչապատելով և ցանկապատելով այն: Գյուղապետարանի շենքն ենք վերանորոգել: Եվ այս ամենը` խնայողությունների և ճիշտ տնտեսվարման արդյունքում: Ի դեպ, երբ ստանձնեցի համայնքի ղեկավարումը, բավականին պարտքեր կային: Համառ ու քրտնաջան աշխատանքով ոչ միայն այդ պարտքերը մարեցինք, այլև թվարկածս ձեռնարկներն իրագործեցինք…
Գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Անուշ Արեյանը, որ ներկա էր մեր զրույցին, նախ կարևորեց այն, որ գյուղացին վստահ է` իր հատկացրած գումարները նպատակային են ծախսվում, յուրաքանչյուր լումա ներդրվում է բացառապես համայնքի զարգացման համար: Մասնավորապես, գյուղի դպրոցի շուրջ 220 աշակերտի դասագրքերի վարձավճարների գումարը` մոտ 600 հազար դրամ, հատկացվում է համայնքապետարանի բյուջեից: Գյուղապետի մոտեցումն այնպիսին է, որ բնակիչներից յուրաքանչյուրը հավասարապես օգտվի համայնքի բյուջեի ընձեռած հնարավորություններից` բացառելով այդ և մնացած հարցերում խտրականության ցանկացած դրսևորում. <<Աշխատողներս էլ պարոն Ղազարյանի սկզբունքներով ենք առաջնորդվում և, կարելի է ասել, նրա ոգով ենք դաստիարակվել: Պատասխանատվության զգացումը, պարտաճանաչությունը, կարգապահությունը շատ բարձր են կոլեկտիվում, ինչը հենց ղեկավարից է գալիս, նրա կառավարման, աշխատելու ոճից: Անհրաժեշտության դեպքում աշխատանքային ժամանակից ավելի ենք մնում աշխատավայրում, մոռանում հանգստի մասին` միայն թե գործերն առաջ գնան, երբևէ չթերանանք մեզանից պահանջվող աշխատանքը կատարելու հարցում: Ամենագլխավորը, որ մեզանից պահանջում է համայնքապետը, բնակչի նկատմամբ ջերմ ու հոգատար վերաբերմունքի ապահովումն է: Եթե անգամ չենք էլ կարողանում մեզ դիմած գյուղացուն որևէ հարցում օգտակար լինել, ապա պարտավոր ենք նրան բավարար պատասխան, ճիշտ ուղղություն ցույց տալ: Անկախ ամեն հանգամանքից, գյուղացու դրության մեջ պիտի մտնենք, ընդառաջենք նրան, վարվենք` ինչպես կարգուկանոնն է պահանջում: Շատ քիչ գյուղերից մեկն է մերը, որ արդեն 5րդ տարին է` հողի ու գույքի հարկի գծով ապառք չունի: Վճարումները 100 տոկոսով են: Բնակիչները պարտաճանաչ են վճարումների հարցում, գիտակցաբար են վերաբերվում տվյալ խնդրին: Պարոն Ղազարյանը, խստապահանջ լինելով, միաժամանակ բարեսիրտ ո հոգատար անձնավորություն է: Կանգնած է գյուղացու կողքին, պատրաստակամ լուծելու նրան մտահոգող խնդիրները: Ինչ հարցով որ դիմել են, ժամանակի ընթացքում այդ ամենն իրականացած են տեսել: Մի ողջ թաղամասի համար, մարզպետի օգնությամբ, նոր էլեկտրաենթակայան տեղադրվեց, ինչով լուծվեց հոսանքի հարցը…>>:
Գյուղապետի խոսքերով, համայնքի համար գլոբալ խնդիր դեռևս մնում են դպրոցի ու մանկապարտեզի վերանորոգումը, ճանապարհների ասֆալտապատումը: Եթե միջհամայնքային ճանապարհն ասֆալտապատվի, ապա մնացածն իրենց ուժերով կանեն, այդ թվում` ջրահեռացումը: Գյուղացիները, ընկերները ընդհանուր այս աշխատանքներում կանգնած են եղել համայնքի ղեկավարի կողքին, օգնել են հնարավոր ամեն ինչով: Մարդիկ գիտակցաբար ներգրավվում են համայնքային աշխատանքներում, զանազան ձեռնարկներում: Ասֆալտապատման հարցով դիմել են մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, ով խոստացել է օգնել:
Ունեն սոցիալական օգնության հիմնադրամ: Միայն ավագանու որոշմամբ են այդտեղից գումարներ հատկացվում անապահով ու կարիքավոր ընտանիքներին, ինչպես նաև համայնքային տարբեր միջոցառումների անցկացման և այլ ծրագրերի ու նպատակների իրականացման համար: Յուրաքանչյուր լումա նպատակային ու արդյունավետ է ծախսվում: Ավագանին այստեղ, իրոք, գործող մարմին է, որի նիստերն անցնում են շահագրգիռ քննարկումների, սկզբունքային հարցադրումների ու առողջ բանավեճերի մթնոլորտում: Ցանկացած հարց իր արդարացի ու ճիշտ լուծումն է գտնում: Այս ամենի արդյունքում էլ համայնքում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ է:
Ընկերության թեման ևս, բնականաբար, շոշափվեց մեր զրույցի ընթացքում: Ըստ Ղազար Ղազարյանի, ներկայիս սերունդն ում պատահի ընկեր է կոչում: Մինչդեռ մատների վրա կարելի է հաշվել իսկական ընկերներին. <<Ես ունեմ ընկերներ, ովքեր իմ մտերիմներն են, բայց ընկեր համարում եմ այն մարդուն, ով քո <<ես>>ը կրում է իր մեջ, ես էլ, փոխադարձաբար, իրենն եմ կրում: Տվյալ անձն, իրոք, իմ ընկերն է, բայց այսպես ներկա ժամանակներում, ցավոք, հազվադեպ է պատահում: Կան մանկության, դպրոցական, ուսանողական, ինչպես նաև կյանքի ընկերներ: Շատ մտերիմներ ունեմ, ում ընկեր չեմ համարի. նրանք ինձ, պարզապես, մտերիմ մարդիկ են: Ընկեր, իրոք, մի քանիսն ունեմ, որ բացառիկ են: Ընկերը եղբորից պիտի լավը լինի: Ընկերը շատ խոր, տարողունակ հասկացողություն է, բացառիկ երևույթ: Մանկության ընկերս` Ապոն, եզդի է: Շատ ենք նվիրված իրար, շատ ենք իրար հետ լինում: Ընկերությունը կյանք է տալիս: Մենակ մարդն ո՜ւմ է պետք… Իմ աշխատանքային ընկերներից մի կարևոր բան եմ պահանջում` ազնվություն և մարդկայնություն: Եթե ազնիվ ու ճիշտ է, ուրեմն մարդ է: Ինձ համար սրբություններ են հայրենիքը, ընտանիքը, ընկերությունը: Հպարտանում եմ իմ սասունցի լինելով…>>:
Ապո /Շմավոն/. Ղազարի հետ միասին ենք … մեկ տարեկանից: 47 տարի… Մեր ընկերությունից այն կողմ այլ ընկերություն չեմ կարող պատկերացնել: Միշտ միասին ենք, նաև` ընտանիքներով: Մաքրությունն է առաջին հերթին պահել մեր ընկերությունը: Ընկերոջս մեջ մարդկայնությունն եմ շատ գնահատում: Ընկեր ձեռք բերելը հեշտ չէ, ուստի պիտի շատ ամուր պահել ու պահպանել այն…
 Նարինե Դավթյան /գանձապահ/. Ղազարյանի հետ աշխատելը շատ հեշտ է, այն առումով, որ շատ մարդկային է: Այն, որ բնակիչները, գյուղապետարան գալով, պարտաճանաչ կատարում են պահանջվող վճարումները, գալիս է հենց գյուղապետից: Մեր աշխատանքի նկատմամբ շատ խիստ է` հօգուտ բնակչի: Ավելի շատ այստեղ ենք լինում, քան տանը: Ասես, մեր երկրորդ ընտանիքը լինի…