Պարզապես` քայլել

0
15

Ազատությունը խաղաղություն է, ստրկությունը` պատերազմ: Երբ դու ազատ ես, հարգում ես նաև ուրիշի ազատությունը: Ազատ մարդիկ ավելի լավ են իրար հասկանում, իսկ ստրուկները կատաղած իրար վրա են հարձակվում…

Մի բան է հռչակել անկախ պետականություն, ուրախանալ, բայց շատ ավելի բարդ և շատ ավելի կարևոր է  այն համապատասխան բովանդակությունով լցնելը: Կոնֆիցիուսն ասում էր. <<Կարևոր չէ, թե ինչ արագությամբ ես դու քայլում, կարևոր է, որ դու քայլում ես>>: Մենք հաճախ չենք քայլում, մենք ուզում ենք թռիչք կատարել: Թռիչք կատարել չի լինի, պետք է պարզապես քայլել: Այդ ժամանակ կյանքը շարունակվում է, այդ ժամանակ հասկանում ես, որ գնում ես այդ ուղղությունով, որ դու ունես մեծ աշխատանք` առաջին հերթին հրաժարվելու բոլոր այն վատ ավանդույթներից, որ կրում էիր…

SHARE