Պարտավոր ենք արժանին մատուցել

0
22

Սրտի խոսք

ԿԱՄՈ ՄԻՐԱՔՅԱՆ (Գորիսի բնակիչ, շինարար)

 watermarked_g_i (1) Այսօր մարզպետի հովանավորությամբ իրականացվող բարեգործական աշխատանքներում եմ ներգրավված: 20 տարի սպասարկման ոլորտում եմ աշխատել, ջրմուղի տնօրեն եղել, շփվել եմ բոլորի հետ և քաջածանոթ եմ մեր բնակիչներին: Գորիսեցուն փոխել հնարավոր չէ: Եթե կան էլ մարդիկ, որ պատրաստվում են <<Ոչ>> ասել, ապա դա ևս հարիր է մեր բնակավայրի մարդուն: Ճիշտը բոլորի համար էլ առաջնահերթ ու կարևոր է: Բարեփոխումներն անհրաժեշտություն են, հատկապես մեզ` սահմանամերձ բնակավայրում ապրողներիս համար: Կառավարման մոդելի փոփոխման առումով առաջընթաց եմ համարում առաջարկվելիք տարբերակը:

  Ընդհանուր առմամբ, սահմանադրական փոփոխություններին <<Այո>> ասելը մեզ ձեռնտու է, քանի որ դրանք միտված են մեր կյանքը բարեփոխելուն: Անկախ ամեն ինչից, մեր այսօրվա աշխատանքից, վերաբերմունքից շատ բան է կախված: Ինչպես չնշեմ, որ մարզպետ պարոն Խաչատրյանի ներդրած միջոցներով Արցախի հերոսների հուշարձան է կառուցվում: Քաղաքում լողավազան չենք ունեցել, էլի իր միջոցներով այդպիսի կառույց ենք ունեցել: Այնպես որ, պարոն Խաչատրյանը շատ բան է արել և այսօր էլ անում է թե՛ քաղաքի, թե՛ մարզի համար, և նրա խոսքը բոլորն էլ հարգում են: Միասնական պիտի լինենք և մեր միասնական վերաբերմունքն արտահայտենք հանրաքվեի հարցում:

  Մարզպետը գրեթե բոլորին անուն առ անուն գիտի, քաջատեղյակ է մարզի հիմնախնդիրներին և ամեն հարց, ամեն հոգս նաև իրենն է համարում: Օգնում, աջակցում է կարիքավորին, իր բնակիչների կողքին կանգնած է: Մատաղ սերնդի, շնորհալի երեխաների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունի, միջոցներ չի խնայում, որպեսզի մարզը լավագույնս ներկայանա զանազան մրցույթ-ստուգատեսների: Ամենակարևորը` նա շատ է սիրում իր երկիրը, ինչը շատ անգամներ է ապացուցել և այսօր էլ շարունակում է ապացուցել` գործով ու նվիրումով: Պարոն Խաչատրյանի ներդրումը շատ մեծ է մարզում, և նրան արժանին պիտի մատուցել: Մեր բնակչությունը նրա հետ է, նրա թիկունքին կանգնած, ուստի պատահական չէ, որ գրեթե բոլորն էլ նրա խոսքը լսում, հարգում են, պատրաստակամ են աջակցելու նրան և միասնական <<Այո>> ասելու: Բարեգործ, լավ հոգու, մեծ սրտի տեր է մեր մարզպետը:

  Գորիսն այսօր ծաղկում է և նախանձելի տեսք ու բարեկեցիկ վիճակ ունի: Օրինակելի է շատ ու շատ առումներով: Առիթից օգտվելով, կոչ եմ անում բոլորին, որ լավ կարդան, մտածեն ու հստակ գիտակցեն, որ <<Այո>>-ն ավելի շատ պետք է մեզ` սյունեցիներիս, որ հայրենիքի սահման ենք պահում: Շատ բնագավառներում առաջ կգնանք, եթե ճիշտ կողմնորոշվենք և մեր քվեն տանք հանուն մեր պետականության, հանուն մեր երկրի ու ժողովրդի անվտանգության…

SHARE