Պտուղը ծառից հեռու չի ընկնում

0
72
Հոր գործի, համբավի արժանի շարունակողն ու ժառանգորդը

Ծննդավայր

  -2012 թվականից ղեկավարում եմ Իրինդ համայնքը,- ասաց համայնքապետ Բարսեղ Հեբոյանը,- և այս ընթացքում բավականին ծրագրեր ենք կյանքի կոչել: Այսպես` խմելու ջրի խողովակների վերանորոգում, աղբահանության իրականացում, փողոցների լուսավորության անցկացում, դպրոցի դռների ու պատուհանների նորացում և այլն: Աշխատանքներն, ինչ խոսք, արվել են լավ ընկերների օգնության շնորհիվ: Մասնավորապես` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի: <<Վորլդ Վիժըն>> կազմակերպության միջոցով ոռոգման ջրագծեր ենք անցկացրել, մտադիր ենք համատեղ մանկապարտեզի խնդիրը լուծել: Ասեմ, որ մանկապարտեզ չունենք: Պետք է համայնքային կենտրոնից մի հատված տրամադրենք այդ նպատակի համար: Ուզում ենք կենցաղի տուն կառուցել, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել թե՛ ուրախության, թե՛ սգո արարողությունները: Ջանում ենք անընդհատ ինչ-որ նոր բան անել մեր հարազատ գյուղի համար: Ընկերներս այդ գործում կողքիս են…
  -Պարոն Հեբոյան, մեր այստեղ գտնվելն ամենևին էլ պատահական չէ: Հաշվի ենք առել, որ Իրինդը մեր շատ սիրելի, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդավայրն է, և ուզում ենք խոսել այդ, ինչպես նաև այն մասին, թե նրա գործը շարունակողը, նրա որդին` Տարոն Մարգարյանն ինչպիսի վերաբերմունք ունի հայրենի գյուղի, նրա մարդկանց նկատմամբ: 

  -Տարոն Մարգարյանն իմ մանկության ընկերն է, ինչպես նաև շատ-շատերինն այստեղ: Նա այն անձնավորությունն է, որ բոլորի հետ կապը պահում է, հիշում է: Ջերմ, հասարակ ու մարդամոտ է: Նրա օգնությամբ մեր գիշերային լուսավորության ծրագիրն է իրականացվել, դպրոցի դռներն ու պատուհանները պիտի փոխվեն և ամենակարևորը` 7-րդ դարի կառույց գյուղի եկեղեցու վերանորոգումը պիտի կատարվի: Եկեղեցու նորոգման հիմքը դրեց լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, նրա ծրագիրն էր, որ նրա մահվամբ կիսատ մնաց: Տարոն Մարգարյանը, հավատացած ենք, այդ գործը բարեհաջող ավարտի կհասցնի: Նա հիանալի ընկեր է, կցանկանայի, որ շատերը նման ընկեր ունենային: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում` պտուղը ծառից հեռու չի ընկնում… Շատ մարդկային է, անցած ճանապարհին հավատարիմ, ամեն ինչ հաշվի առնող, գնահատող: Չեմ կարող չհիշել, թե ինչպես էին մեր գյուղացիներն սպասում Անդրանիկ Մարգարյանի այցելությանը: Նրա ամեն այցելություն տոն էր ողջ գյուղի համար: Մեծատառով անձնավորություն էր: Նա ծաղկեցրեց իր գյուղը, մեր գյուղը: Գյուղամիջյան ճանապարհն ասֆալտապատեց, համայնքային կենտրոն կառուցեց, գազաֆիկացրեց և այլն: Անդրանիկ Մարգարյանը շատ-շատ գործեր է արել, մեծ սիրով էր անում: Նստում էր քարին ու մարդկանց հետ նարդի խաղում: Պարզ, հասարակ` սովորական գյուղացու պես: Իրոք, մեծատառով ու շատ մարդկային անձնավորություն էր: Տարոնն էլ այդպիսին է, հոր գործի, համբավի արժանի շարունակողը: Հայր ու որդի մեր գյուղի հպարտությունն են: Ընկերական շրջապատը շատ բան է տալիս մարդուն: Ինչ որ սովորում ես, սովորում ես այդ շրջապատից: 
   Բարսեղ Հեբոյանի համար մտահոգիչ խնդիրներից են մանկապարտեզի գործելը, կենցաղի տան կառուցումը, գերեզմանատան անանցանելի ճանապարհի բարեկարգումը, գազաֆիկացման, գիշերային լուսավորության ընդլայնումը, որոնք ներառված են ծրագրերում և պետք է ընթացիկ տարում իրականացվեն…
SHARE