Սեր եւ ներդաշնակություն մեր ընտանիքներում, մեր սրտերում…

0
14
Կանանց միամսյակ

     Կնոջ դերը թե՛ մեր ընտանիքներում, թե՛ հասարակության մեջ միշտ էլ բացառիկ է եղել: Այսօր բոլոր ասպարեզներում իրենց գործունեությամբ ու գովարժան ձեռքբերումներով, իրենց նվիրումով ու նախանձախնդրությամբ կանայք առատացնում են խնամքն ու հոգածությունը մեր կյանքում, նպաստ բերում Հայրենիքի շենացմանը, ազգային ու մշակութային մեր կյանքի առաջընթացին: 
    Հայաստանի առաջին Հանրապետությունն աշխարհի այն փոքրաթիվ պետություններից էր, որտեղ կանանց շնորհվել էր ընտրելու և ընտրվելու իրավունք: Ուրախալի է, որ այսօր էլ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ստանձնել են յուրահատուկ դերակատարում: Կանանց մասնակցությունը հարստացնում է հասարակական կյանքն ու ամրապնդում մեր արժեքները, ավելացնում հավատն ու վստահությունը ապագայի հանդեպ:
   Մաղթում ենք, որ գարնանաշունչ, ուրախաբեր այս` Կանանց, Մայրության ու Գեղեցկության տոները բերկրանք ու ջերմություն բերեն համայն տիկնանց սրտերին և Աստված օրհնի ու շնորհազարդի նրանց կյանքը բարիքներով, խնդությամբ: Թող հայ կանայք  խաղաղության մեջ, հայրենի սուրբ ավանդներով մեծացնեն, կրթեն ու դաստիարակեն իրենց զավակներին` ի բարօրություն հայրենական կյանքի զարգացման…
SHARE