Սեր, մտերմություն, հավատ

0
48
Կենսակերպ

Ինչով հարստանում ու հարստացնում ես շրջապատիդ, առաջ նայելովանվարան  ընթանում կյանքի ոլորաններում
  
<<Ընկերոջս` Վահրամ Գրիգորյանի որդու հարսանիքին եմ ծանոթացել Հմայակ Մաթևոսյանի հետ: Հենց այդտեղ շփվելով նրա հետ, զգացի, որ շատ համովհոտով մարդ է: Երեք տարի է, ինչ ճանաչում եմ, և մեր հարաբերությունները մտերմիկ ընկերության են վերածվել: ԳնահատելինՄաթևոսյանի անկեղծությունն է, պարզությունն ու ընկերասիրությունը: Նա ընկերոջ համախմբող տեսակն է և ամենակարևորը` ընտանիքը սիրող անձնավորություն է: Իր գործը շատ սիրող մարդ է, խորհրդային ժամանակների կոփում, դաստիարակություն ստացած զինվորական, սպա: Մեկերկու օր չեմ տեսնում, սկսում եմ կարոտել: Ընկերս մեծ ու շատ լավ մարդ է: Մենք շատ ենք կապված միմյանց հետ: Հանդիպումների առիթն առաջինն ինքն է ստեղծում մեր ընկերության մեջ: Նրա հետ հանդիպումներից բոլորս էլ դրական լիցքեր ենք ստանում, հարստանում>>,- ահա այսպես սկսեց ընկերոջ` Հմայակ Մաթևոսյանիմասին իր խոսքը Սերգեյ Ներսիսյանը:
  Շարունակելով զրույցը, հավելեց, որ ընկերության մեջ գնահատում է ազնվությունը, ճշտախոսությունը, պարտաճանաչությունը, ինչը լիուլի կա Հմայակ Մաթևոսյանի մեջ: Չէ՞ որ լավ դաստիարակություն, կյանքի հրաշալի դպրոց է անցել, երակներում ազնվագույն հայի արյուն է հոսում: Լինելով վերին աստիճանի ընտանեսեր, ընկերների համար ևս այդ առումով հիանալի ու ոգեշնչող օրինակ է: Ամեն հարաբերության մեջ դրականն ու խրախուսելին է, որ փոխանցվում է շրջապատին. <<Ընկերություն ընտանիքներով ենք անում, ինչն էլ ավելի է ամրապնդում մեր մտերմությունը: Հարազատին Աստված է տալիս, իսկ ընկերոջն ինքդ ես ընտրում: Ընկերը սրբություն է, և անկախ ամեն հանգամանքից` նրա կողքին պիտի լինես: Մաթևոսյանիհետ մենք այդպիսի ընկեր ենք: Եթե պետք է, ապա առանց հարցուփորձի, ցանկացած պահի իրար կողքի ենք: Իրար դրության մեջ մտնում ենք, հեշտ հասկանում միմյանց: Ոչ թե երեք, այլ, ասես, երեսուն տարվա ընկեր լինենք, քանզի մեր յուրաքանչյուր հանդիպում անասելի հագեցած ու ապրեցնող է լինում: Ամեն առումով իրար շատ լավ ճանաչում ենք, և իրար փորձելու բան չկա>>:
   Հմայակ Մաթևոսյանի խոսքերով, Սերգեյի հետ ընկերություն ձևավորելուն նպաստել են բնավորության միանման գծերը: Նույն ընկերասերն էլ Սերգեյն է. <<Առաջին հանդիպումից նկատվեց, թե ինչպես է վերաբերվում ընկերներին: Մի քանի հանդիպումից հետո զգացի, որ կարող ենք, իրոք, ընկերներ լինել: Նաև համակրանքը կար. չէ՞ որ միայն կնոջը չէ, որ կարող ես առաջին հայացքից համակրել: Ինչոր ձգող բան կա, երբ դա քոնն է: Հաճելի է նրա կողքին լինել, սկսում ես կարոտել: Միայնակ սեղան նստել չեմ սիրում, պիտի ընկերս կողքիս լինի: Մեր ունեցած ընկերները նույնպես դարձան մեկը մյուսի ընկերը: Մեր կանայք էլ իրենց հերթին կապող օղակ դարձան` միմյանց հետ մտերմություն սկսելով: Եթե տանեցիներն իմանում են, որ Սերգեյի հետ եմ, դրանով արդեն իսկ բոլոր խոսակցություններն ավարտվում են: Վստահություն կա: Իսկ ընկերության ես ձգտում, որպեսզի կյանքում մենակ չմնաս: Սրբություններ կան, չէ՞, կյանքում` ընտանիք, հայրենիք, ընկեր: Եղբորդ հետ չես կարող ընկերություն անել, բայց օտար մարդը կարող է դառնալ քեզ ընկեր` եղբոր պես հարազատ: Ընկերությունը մեծ հասկացություն է>>:

   Քանի որ մեր զրույցը հացի սեղանի շուրջ էր, ապա, բնականաբար, ընկերության կենացներն էլ անբաժան էին: Ամենաճիշտը, սեղանակիցների համոզմամբճանապարհի ընկերն է` բոլոր տեսակի ընկերությունների մեջ: Ընկերոջը միշտ ճանապարհ գնալիս ես փորձում, ճանապարհինմարդն իր բնավորության գծերն ի ցույց է դնում: Լավ ու վատ ասված ընկեր չպիտի լինի. ընկեր է ու վերջ: Բացի այդ, շատ ընկերներ էլ չպիտի ունենաս և չես էլ կարող ունենալ: Սուտ է, երբ ասում են, թե հարյուրավոր ընկերներ ունեմ: Իսկական ընկերներ մի քանիսն են լինում…  
  Այն հարցին, թե Հմայակ Մաթևոսյանի զինվորական /նա, ի դեպ, Երևան քաղաքի Կենտրոնականի զինվորական կոմիսարն է/ լինելու հանգամանքըորքանո՞վ է, արդյոք, նպաստել նման ընկերություն անելուն, այսպիսի պատասխան լսեցինք.
  –Ընկերությունը հենց բանակից է սկսվում: Ծառայության ընթացքում են ընկերություն ձեռք բերում: 35 տարի է` զինվորական եմ: Անգամ զինվորներիցս են ինձ հետագայում ընկեր դարձել, ընկերություն, որ ընդգրկել է նաև մեր ընտանեկան շրջանակները: Ինչպես, ասենք, տարիներ հետո ուսուցիչներիդ հետ ես ընկերություն անում, այնպես էլ` այս պարագայում: Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի հրահանգներում նշված է, որ <<հրամանատարը զինվորի ավագ ընկերն է>>: Դա, հավատացնում եմ, հենց այնպես ասված խոսք չէ: Մենք հենց դրան էլ ձգտում ենք, մնում է միայն, որ մեր երիտասարդները մի փոքր ավելի շատ հարգանք ցուցաբերեն սպաների նկատմամբ: Առհասարակ, ընկերությունը պահելու համար չպետք է շատ բաների մեջ մտնել, չափազանց հետաքրքրասիրություն ցուցաբերել դիմացինի հանդեպ: Ինձ պետք է, որ նա ինձ ընկեր լինի և լինի ազնիվ: Մնացածն ինձ հետաքրքրիր չէ: Երբևէ չեմ խորացել ընկերոջս աշխատած փողի, բիզնեսի մեջ, ուրախ եմ, որ նա լավ է ապրում և կարող է հարեհաս լինել: Շատ լավ է, ասենք, երբ ռեստորանում հաց ենք ուտում, ընկերներիս  մեջ վեճ է առաջանում, թե ով պիտի <<հաշիվը փակի>>: Դա շատ հաճելի պահ էնշանակում է, ընկերոջդ գրպանում գումար կա, և նա իրեն վատ զգալու առիթ չունի: Միշտ առիթ եմ փնտրում, որ ընկերներս, հարազատներս կողքիս լինեն: Լավ է, երբ հարազատ մարդկանցով ես շրջապատված լինում, երբ շուրջդ երեխաների աղմուկաղաղակ է: Հանգստանալու գնալուց էլ բոլորին հետս տանում եմ: Ո՜ւմ է պետք մենակ մարդը
   Քիչ ուշ մեր սեղանին միացավ <<Օլիմպոս>> կրթահամալիրի տնօրեն Վահրամ Գրիգորյանը, ով, բնութագրելով Հմայակ Մաթևոսյան ընկերոջը, մասնավորապես ասաց.
   –Նրա ընկերության մեջ անկանխատեսելի լավատեսություն, դրական լիցքեր կան: Ընկերության շրջանակներում նրա թեթև ձեռքով հանկարծ ինչոր բան անպայման լինում է, իհարկե` լավ բան, հաճելի անակնկալ: Մեր իրականությունում դրամը, պաշտոնը, դիրքը մարդկանց մեծամասամբ փոխում են: Պարոն Մաթևոսյանիդեպքում սա միանշանակ չի գործում: Նա բոլոր իրավիճակներում հաստատուն ու սկզբունքներին հավատարիմ է: Նրա համար մարդն ու մարդկայինը մնայուն ու հավերժական արժեքներ են, միշտ առաջնային: Շատ կոմպրոմիսային ընկեր է: Ընկերների համար միշտ ժամանակ կգտնի: Եթե ընկեր է, հարցն ընկերությանն է վերաբերում, ապա բոլոր սահմանները, հաճախ` անհաղթահարելի, վերանում են: Շատ գնահատելի է նրա անվերապահ նվիրվածությունն ընկերներին: Անաչառ է, սկզբունքային, կեղծ վերաբերմունքը չի ընդունում: Բնական վիճակ ունեցող մարդուն է հարգում ու գնահատում: Այսպես ասած` խաղացողներին, դերասանություն անողներին չի ընդունում: Մաթևոսյանի հետ մեր փոխհարաբերություններում եղել են ծանոթության, մտերմության և ընկերության ժամանակաշրջաններ: Այս վերջին տարիներին ընկերությունն այնքան խորացվեց` լրացնելով այն պակասը, որ շատ վաղուց իրար հետ ընկերություն չենք արել: Ոչ մի գաղտնիք չունենք միմյանցից: Նա հումորի մեծ զգացում ունի, երբեք դիմացինին չի նեղացնի
   Նշենք, որ զրույցը ժամանակ առ ժամանակ ընդմիջվումէր ընկերության մասին կենացբաժակաթաս բարձրացվելով, ինչի համար նպաստավոր պայման կար` Հմայակ Մաթևոսյանի ընկերության, ընկերոջ մասին տարվող զրույցը: Ակնհայտ էր, որ շատ անկեղծ ընկերություն է ձևավորվել: Հետաքրքրականն այն էր, որ ընկերները տարբեր բնագավառներից են: Տարբեր բնագավառներից, բայց իրար կողքի` կարծես, մի բռունցք դարձած: Սա Վահրամ Գրիգորյանը բացատրեց այն հանգամանքով, որ մտածողության նույնության խնդիրը կա: Ընկերության ամենակարճ բանաձևն այն է, երբ ընկերներն իրենց մտածողությամբ նայում են միևնույն կետին: Կա նաև ճաշակի, կյանքին նայելու, հայացքների ու գաղափարների ընդհանրությունը: Այս դեպքում, անշուշտ, ընկերությունը կարելի է կայացած համարել: Հ. Մաթևոսյանի հետ հեշտ է ընկերություն անելը, նա, այսպես ասած, դժվար ընկեր չէ, բարդույթներ չունի, ձևի հետևից ընկնող չէ: Շատ կարևոր պաշտոն զբաղեցնելով, աշխատանքում խստապահանջ է, բայց ընկերության մեջ լրիվ ուրիշ է: Ներողամիտ է, մտնում է ընկերոջ դրության մեջ: Ամենամեծն այն մարդն է, ով սովորեցնելիս քո անձը չի վիրավորում: Այդպիսին է Հ. Մաթևոսյանը: Իհարկե, կարոտի զգացումը, իրար տեսնելու ցանկությունը փոխադարձ են: Ընկերների խոսքերով, նրա ընկերակցությամբ լիցքաթափվում ես, տրամադրությունդ, կամա թե ակամա, բարձրանում է: Բոլոր պարագաներում նրա հետ կիսվելու ցանկությունը մեծ է: Նման ընկեր ունենալը մեծ բախտավորություն է: Առհասարակ, ամեն ինչի հիմքը ընկերությունն է: Ցանկացած փոխհարաբերության հիմքում, եթե չկա ընկերություն, ապա այն ուղղակի ավազի վրա է կառուցված: Ընկերների մեջ մեկը միշտ զիջող, նախաձեռնող է լինում. այդպիսին Մաթևոսյանն է` իր անվերապահ խոսքով ու հրաշալի բնավորությամբ:
  –Ինչպես Վահրամ Գրիգորյանն ասաց,- նշեց նա,- կա ծանոթության, մտերմության ու ընկերության շրջան: Նրա հետ ծանոթությունը վաղուց է` գյումրեցի լավ ընկերներ Մանվել Մովսիսյանի և Թոմիկի միջոցով: Ծանոթությունը 10 տարուց ավելի է, բայց ընկերությունն այս վերջին 3 տարում է, ընդ որում` հագեցած ընկերություն: Եթե ոչ ամեն օր, ապա շաբաթը երկու անգամ հանդիպում ենք: Մեր մեծ ընկերներից են Լևոն Գրիգորիչը, Աշոտ Աղաբաբյանը և այլք: Ընկերներս սրբություններ են ինձ համար: Որ հաց ենք կիսում իրար հետ, դա արդեն իսկ ամեն ինչ է: Ես հացիս ընկերներինչեմ փոխում: Եթե մտքիս դնեմ, ապա ինձ հացի հրավիրող ամեն օր կգտնվի: Ինձ համար ամենակարևորն այն է, որ ընկերս կողքիս լինի, հացս նրա հետ կիսեմ: Ընկերությունն ամեն ինչ է
   Ընկերների հավաստիացմամբ, Մաթևոսյանը կանխավ զգում է ընկերոջ մտքինը, նրա ուզածը և սեփական նախաձեռնությամբ կազմակերպում է ամեն ինչ: Նրա պահվածքը հավատ, վստահություն ներշնչող է: Նրա խորհրդին մեծ երկյուղածությամբ են վերաբերվում, անգամ` ծանոթները: Բոլորը նրա շուրջ են հավաքվում: Ապրելու, գործելու հիմքում ազնվությունն է:

   Ընկերական այս հերթական հրաշալի հավաքզրույցն ավարտվեց Հմայակ Մաթևոսյանին նվիրված հետևյալ ընկերական կենացով. <<Ամեն մարդ գնում է եկեղեցի և մոմ է վառում: Մոմը վառում ենք ինչոր մեկի վառած մոմից և չգիտենք ով է նա` գող, ավազակ, թե առաքինի մարդ: Ո՞վ էր, արդյոք, այդ մարդը, ում մոմից կպցրեցինք մեր մոմըԱստված տա, որ վառած մոմերից Մաթևոսյանիվառած մոմերը դրական լիցք ստանան, և բոլոր այն մոմերը, որ իր վառած մոմից կվառեն մարդիկ այդ օրը, թող այդ դրական լիցքն ստանան, թող վարակվեն իր այդ ընկերասիրությամբ, ընտանիքի նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքով, մարդկանց հանդեպ նախանձելի բարեհաճությամբ>>:  
SHARE