Սթափվելու ժամանակը

0
18

   Պատահական չէ, կարծում ենք, որ հաճախ Հայաստանն անվանում են աստվածաշնչյան երկիր: Այն փորձանքները, որոնց միջով անցնում ենք, նույնպես աստվածաշնչյան են` կարկուտ, ջրհեղեղ, երաշտ և այլն: Չէինք ուզենա հոռետեսություն ցուցաբերել և վատ կանխագուշակում անել, բայց նոր փորձանքները դեռևս առջևում են, քանզի, ըստ տրամաբանության, անցնում ենք նույն այդ աստվածաշնչյան վերջին պատիժների շարքը: Թերևս, ավելի շատ փորձություն է այս ամենը, համաշխարհային զարգացումների համապատկերին` ոչ այնքան պատիժ, որքան նախազգուշացում: Իրավիճակն իսկապես անհանգստացնող ու սարսափելի է, բայց ահաբեկվելու, խուճապի  մատնվելու փոխարեն լավ կլիներ, որ սթափվեինք: Այո, սթափվեի՛նք…
SHARE