Սիրով դեպի լուսանկարչությունը

0
10

     <<ՀայԱրտ>> մշակութային կենտրոնում օրերս բացվել էր Սարգիս Վիրաբյանի 10-րդ խմբի <<Ստոպ>> անվանումով ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված էին ապագա 10 լուսանկարիչների վերջին ամիսների աշխատանքները: Այս երիտասարդները երեք ամիս ուսանել էին Սարգիս Վիրաբյանի մոտ…
 Սարգիս Վիրաբյանը հայտնի լուսանկարիչ է, ով հիմնականում մասնագիտացել է <<Նյու>> ոճում, նկարում է մերկ կանանց: Նորեկ լուսանկարիչները նշեցին, որ անցած դասընթացները ուսանելի են եղել իրենց համար, ավելի շատ այն առումով, որ սովորել են տիրապետել լուսանկարչության ճիշտ տեխնիկային, զգալ լույսը և տեսնել գեղեցիկը: Բոլորի լուսանկարներն էլ յուրովի առանձնանում էին, բայց առավել աչքի զարնողը Գևորգի գործերն էին` գիշերային բնապատկերների կենդանի արտացոլումներ: Կարելի է ասել, որ պրոֆեսիոնալ լուսանկարիչներին է հասու բնության նման ակնթարթների անմահացումը: 
    -Ունեմ տարբեր թեմաներով լուսանկարներ,-մեզ հետ զրույցում ասաց ապագա լուսանկարիչ Գևորգը:-Այս ցուցահանդեսին նախընտրեցի ներկայանալ գիշերային տեսարանների լուսանկարներով: Սիրում եմ դինամիկ կադրեր, որտեղ շարժում, կյանք կա: Մասնագիտությամբ թեև ակուլիստ եմ, բայց սերը լուսանկարչության հանդեպ այնքան մեծ էր, որ Արթիկից չդժվարացա գալ և մասնակցել Սարգիս Վիրաբյանի դասընթացներին: Նպատակս մասնագիտական կրթություն ստանալն է, որպեսզի կարողանամ տիրապետել լուսանկարչության գաղտնիքներին ու նրբություններին: Մանկուց սիրել եմ լուսանկարչությունը և մշտապես նկարել եմ ֆոտոապարատով: Լրջորեն սկսել եմ զբաղվել արդեն մեկ տարի: Մասնակցել եմ ցուցահանդեսների, մրցույթների, արժանացել եմ մրցանակների…
SHARE