Սխալ ենք ապրում

0
0

Չես կարող չհամաձայնել` մեր երկրում ամեն ինչ չէ, որ իդեալական է և շա՜տ հեռու է իդեալական լինելուց: Կյանքի որակը շատ ցածր է, բայց չպետք է ամեն ինչ բարդել դրա վրա: Մենք ուզում ենք ապրել օրենքի երկրում, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում խախտում կամ շրջանցում ենք այդ օրենքները: Ուզում ենք մեր երեխաները լավ ապրեն, բայց ինչ վատ բան ասես չենք անում` նույն այդ երեխաների անվան տակ թաքնվելով: Ինչքան ենք փորձում կաշառքով կամ <<մաղարիչով>> մեր գործերն առաջ տանել, հետո էլ ուզում ենք, որ մեր երեխան ապրի օրենքով Հայաստանում: Ամեն ինչ երկկողմանի է, մեդալի մյուս երեսն էլ պիտի նայել… Մեծ հաշվով սխալ ենք ապրում, պետք է փոխվենք, և պետք չէ ամեն ինչ գցել սոցիալական վատ պայմանների, կարիքի ու աղքատության վրա:

SHARE