Սկզբունքային ու խստապահանջ

0
26

Մտերմություն

Բայց և` բարեսիրտ ու մեծահոգի, մարդկային բարձր հատկանիշներ կրող

Ընկերական շրջապատում գովեստի խոսքեր էինք լսել Կամո Գրիգորյանի մասին, ով Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավարն է: Դա էլ, կարելի է ասել, մեզ տարավ Բալահովիտ: Այն, որ նա, իրոք, անմիջական ու շփվող, ուտող-խմող անձնավորություն է, շատ շուտ ինքներս էլ համոզվեցինք` արժանանալով նրա շռայլ հյուրասիրությանը:

Իսկ հացի սեղանի շուրջ, իհարկե, ընկերներն էին: Նրանցից մատնանշեմ Կարեն Գասպարյանին, ով <<Արգիշտի>> ՍՊԸ տնօրենն է: Այն ոչ ստանդարտ սարքավորումներ արտադրող մասնագիտացված ձեռնարկություն է: Արտադրում են սարքավորումներ երկրորդային հումքի վերամշակման, գյուղատնտեսական արտադրանքի մշակման, շինանյութի արտադրության, լեռնահանքային արդյունաբերության, ինչպես նաև ասպիրացիոն համակարգերի համար: Հաստոցաշինության ոլորտում եզակի մեխանիկական գործարան է:

Կարեն Գասպարյանը մեծ հպարտությամբ խոսեց իր հին ընկերոջ` Կամո Գրիգորյանի մասին. <<Մեր ընկերությունն, այո, շատ հին է: Այնքան մաքուր ու պարզ, որ ոչինչ չի կարող խաթարել այն: Շատ ենք կապված, և օր չի լինում, որ իրար չհանդիպենք: Բոլոր պահերին էլ իրար կողքի ենք: Միմյանց կես խոսքից էլ հասկանում ենք: Մեր հարաբերությունները, կարելի է ասել, ընկերությունից էլ մի քանի քայլ առաջ են ընթացել: Առանց իրար չենք պատկերացնում մեր առօրյան, մեր կյանքը: Կամոյի ընկերությունը յուրահատուկ է, գալիս է ստացած դաստիարակությունից, ինչը կարող եմ ասել նաև ինձ համար: Խոսքը, բնականաբար, մեր ծնողների ու ընտանիքների մասին է: Մենք շատ նման ենք իրար: Ընկերոջս մեջ ամեն ինչն էլ գնահատելի է: Որպես հայորդի, իմ ամենամեծ ցանկություններից մեկն այն է, որ մեր ժողովրդի զավակներն առաջնահերթ գնահատեն մարդկայնությունն ու ընկերությունը, ապա` նյութականն ու փողը: Ոչ թե շահը պիտի մեզ միավորի, ընդհանուր հայտարարի բերի, այլ գաղափարը, ազնիվ ու անկեղծ մղումները, անշահախնդիր ձգտումները…>>:

Կամո Գրիգորյանն էլ իր հերթին անկեղծացավ` սրտի խոսք ուղղելով ընկերոջ հասցեին. <<Կարենը լավ տղա է: Երևանցի է, իսկ երևանցիներին ես շատ, շատ եմ սիրում: Երևանում ընկերության շատ գեղեցիկ կոլորիտ կար մեր երիտասարդության տարիներին, և ես երևանյան կոլորիտային ընկերության մի մասնիկն եմ եղել…>>:

Չենք կարող առանձնապես չնշել այն կարևոր հանգամանքը, որ Կամո Գրիգորյանն այն հազվագյուտ անձանցից մեկն է, որ օրվա բոլոր ժամերին հասանելի է ընկերների համար, կանգնած է ընկերոջ կողքին ցանկացած իրավիճակում: Սկզբունքային, իր խոսքի տեր անձնավորություն է, գործի մարդ, հաստատակամ ու խստապահանջ: Գործի նկատմամբ, աշխատանքում, այո՛, խստապահանջ ու անզիջում, սակայն ամեն պարագայում բարեսիրտ ու մեծահոգի, բարի կամեցող, հասնող ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված հրաշալի անհատ…

 

SHARE