Սյունիքը <<Այո>> է ասում

0
35

Սահմանադրական փոփոխություններին` կարևորելով դրանց վճռորոշ դերը մեր երկրի ապագայի հարցում

   Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ թեև մեր ժողովրդի ակտիվությունն այնքան էլ մեծ չէ և սպասվածից ավելի պասիվ, այնուհանդերձ, Սյունիքի մարզն այդ առումով հաճելի բացառությունների շարքը կարելի է դասել: Դրանում, համոզված ենք, կարևոր դերակատարում ունեն թե՛ սյունեցիների բնույթն ու նկարագիրը, թե՛ տվյալ նպատակով տարվող աշխատանքների արդյունավետությունն ու նպատակաուղղվածությունը: Միով բանիվ, հստակ է, որ Սյունյաց լեռնաշխարհն այսօր էլ շարունակում է իր հայրենապահպան ու հայրենաշեն դերը` հաստատուն ու անկոտրում դիրքերից ի՛ր խոսքն ու ձայնը ի լուր ամենքի հնչեցնելով…

   Ինչո՞ւ <<Ընկերը>> ընտրեց հատկապես Սյունիքի մարզը և հանրաքվեի քարոզարշավի լուսաբանումն սկսեց հենց այստեղից: Սյունիքը, բոլորս էլ գիտենք, Հայաստանի  հարավային դարպասն է, ինչը նշանակում է, որ այն, առհասարակ, մեր երկրի անվտանգության ու պաշտպանունակության առումով անգնահատելի դերակատարում ունի: Սյունեցու ոգին ու կորովն այսօր էլ շարունակում են հայրենասիրության իրենց ընդօրինակելի դասը:

 Հպարտ լեռնաշխարհի մարդիկ հպարտ էլ լինում են, անվեհեր ու անկոտրում: Իսկ <<Ընկեր>>-ի գործունեությունը, ինչպես համոզվել է, հավատացած ենք, մեր ընթերցողը, խարսխված է հենց այդ արժեհամակարգի, պետականաշինության ջատագովների, մարդկային որակները լավագույնս ներկայացնող անձանց վարքուբարքի, անկաշառ սիրո ու նվիրումի վրա: