Սնապարծություն

0
9

Այսօր աշխարհում մի քանի անգամ ավելի շատ հայ կա, քան հայրենիքում, և հայերս զարմանալիորեն սփյուռքը դարձնում ենք հայրենիք, իսկ հայրենիքը վերածում սփյուռքի: Այո՛, սփյուռքի, քանզի մեր ապրելու, արարելու վայրը օտար երկրներն են դառնում, իսկ զբոսաշրջության վայրը` հայրենիքը: Մենք գաղթի համար ամեն պայման ստեղծում ենք, ներգաղթի համար` և ոչ մի պայման: Ինչո՞ւ ենք մենք շարունակ խոսում մեր ազգային մենթալիտետի մասին. մեր մարդասիրության, իմաստնության ու խելքի, քարից հաց քամելու, մեր ավանդույթներն ու սովորությունները հարգելու, մի խոսքով` մեր ազգային և մարդկային արժեքների մասին և մոռանում ենք այն ցավերի մասին, որ ախտորոշել են մեր Մեծերը…

SHARE