Սոված մարդուն ո՜նց ասես…

0
48

Մեր երկրում առկա գաղջ մթնոլորտը տարիների ընթացքում մարդկանց մեծամասնությանը ստիպեց հոգեբանորեն ստրուկ դառնալ: Խորհրդային տարիներին երբեք չէիր ասի, որ շուկայի տիրոջից կախված է ակադեմիկոսը, պրոֆեսորը: Դա  պատիվ չէր բերի: Բայց այսօր շատ գիտնականներ իրենց կոռումպացվածության աստիճանով ավելի վտանգավոր են երկրի ու ուսանողների համար, քան սովորական հանցագործը:

Բարդ է սոված մարդուն բացատրել, որ հարուստի տված այդ հացի փողը գողացված է, թալանված է և այլն, բայց պետք է մտածել ու գտնել համակարգը` հոգեբանությունը փոխելու համար: Երկրի քաղաքական ղեկավարը միշտ աուրա է ստեղծում, թե որ մոտեցումն է ճիշտ: Երբ մարդը զգա, որ ազնիվ լինելը, արդար, պատվով աշխատելն ավելի կարևոր է, և ինքը կախված չէ օլիգարխի գումարից, հարցը կլուծվի: Ո՞վ չի ցանկանա այդպիսին լինել: Եթե այդ քայլը չի արվում, ապա սոված մարդուն չես կարող ասել` ինչո՞ւ ես հանցագործություն անում, ինչո՞ւ ես երկիրը թողնում ու հեռանում…

SHARE