Վատթարացում

0
10

    Այս օրերին մամուլում շրջանառվող ամենատաք թեմաներից մեկն այն է, որ մեզ կրկին, այս անգամ` աննախադեպ թանկացումներ են սպասվում: Ընդ որում, եթե մինչև խորհրդարանական ընտրությունները գները մի կերպ զսպում էին, ապա այժմ դա անհնար է դարձել: Թեև այս տարվա առաջին կիսամյակում ամեն ինչ, բացի բանջարեղենից ու մրգերից, արդեն թանկացել էր, սակայն մեր քաղաքացիներին նախապատրաստում են վատթարին: Մինչև տարեվերջ կթանկանան առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր ապրանքները, այդ թվում` նաև ներմուծվողները:  
      Չնայած մեր երկիրը գնալով ավելացնում է իր պարտքային բեռը` պարտքերի տեսքով մեծ մուտքեր են լինում Հայաստան, սակայն տնտեսությունում 2009-ից ի վեր էական տեղաշարժեր չեն եղել: Ընդհակառակը, ընկել է ժողովրդի կենսամակարդակը, խորացել է աղքատությունը: Սա, թերևս, ցուցիչն է այն բանի, որ կառավարությունը տնտեսական սխալ քաղաքականություն է վարում, ինչի մասին անընդհատ բարձրաձայնվում է, բայց… Քանի դեռ կառավարությունը չի փոխել երկրի զարգացման իր հայեցակարգը, Հայաստանի կայուն զարգացման հեռանկարը կշարունակի մշուշոտ ու անհույս մնալ…
SHARE