ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ

0
36

պատասխանատու վարքագիծ դրսևորելն է, պատահական կապերից խուսափելը…
ՄԻԱՎ-ի ծագման վարկածները բազմաթիվ են, բայց չհաստատված տարածման ճանապարհները բացահայտ են: ՄԻԱՎ-ի` մարդու իմունային անբավարարության վիրուսի փոխանցման ճանապարհները մի քանիսն են` սեռական, արյան, կրծքի կաթի միջոցով մորից երեխային փոխանցվող և այլն: Վիճակագրությունը ցույց է տվել, որ վիրուսը մեծամասամբ տարածվում է արյան միջոցով, հատկապես` թմրամոլների մոտ, երբ օգտագործում են նույն ներարկիչները: Քանի որ Հայաստանում թմրամոլությունն այդքան մեծ տարածում չունի, ուստի հիմնական տարածման ճանապարհը, <<Նյու-Մեդ՚ կլինիկայի սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանի կարծիքով, սեռականն է: Միգուցե, վարակվածների թիվն այնքան էլ մեծ չէ, բայց Հայաստանում վտանգն այն է, որ աճի տենդենցը շատ ավելի մեծ է, քան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Այս երկրներում մարդիկ գիտակցում են` ինչ է ՄԻԱՎ-ը, և կանխարգելիչ միջոցներ են ձեռք առնում: Իսկ Հայաստանում <<ջայլամի գլուխն ավազի մեջ մտցնելու>> տակտիկան է ավելի շատ զգացնել տալիս: Մարդկանց թվում է այստեղ ՍՊԻԴ չկա, վտանգ չկա, և աջ ու ձախ կարող են սեռական հարաբերություններ ունենալ, ինչի դեպքում վտանգն ավելի մեծ է: Պետք է ձեռնպահ մնալ պատահական կապերից, իսկ անհրաժեշտության դեպքումկ անպայման պահպանակներ օգտագործել: Այս վիրուսի տարբերությունը մյուս վիրուսներից այն է, որ ախտահարում է օրգանիզմն արտաքին վիրուսներից պաշտպանող իմունահամակարգը: ՄԻԱՎ վարակն առանձնահատուկ է նրանով, որ մարդը կոնկրետ չի մահանում հենց այդ վիրուսից, մահանում է այլ հիվանդություններից, որոնք գլուխ են բարձրացնում մարդու մոտ, քանի որ նրա մոտ իմուն համակարգ չկա: Եվ մահանում այնպիսի վիրուսի ախտահարումից, որ նորմալ իմունիտետ ունեցող մարդու մոտ այդ աստիճանի չի կարող հասնել վիրուսի ախտահարումը: Այս վիրուսի վտանգը նրանում է, որ այլ վիրուսային հիվանդությունների դեմ կարելի է պատվաստում անել, իսկ սրա դեպքում անհնար է: Եթե վիրուսը պատվաստման ձևով մտնի օրգանիզմ, ապա այն սկսում է իմուն համակարգը խոցել, և մարդն արդեն հիվանդ է:
– Պրն Բարսեղյան, բազմիցս է խոսվում ՍՊԻԴ-ի դեմ պայքարելու, կանխարգելիչ միջոցներ ձեռք առնելու մասին, դուք համակարծի՞ք եք, որ դա միակ միջոցն է, թե՞ Ձեր մոտեցումն այլ է:
– Նախ ուզում եմ նշել, որ սեռական ճանապարհով նորմալ ակտի ժամանակ ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունն այնքան մեծ չէ, ինչքան որ համասեռամոլներիլ, հոմոսեքսուալների, մոտ է: Այդ դեպքում վտանգն ավելի մեծ է:Սկզբում հիվանդությունը հայտնաբերել են համասեռամոլների մոտ և անվանել են համասեռամոլների հիվանդություն: Իհարկե, կանխարգելիչ միջոցների մասին հաճախ է խոսվում ու քարոզվում, բայց գտնում եմ, որ միայն պահպանակներ ու միանգամյա ներարկիչներ օգտագործել քարոզելը շատ քիչ է, և դրանով չես կարող դարի չարիքի դեմն առնել: Պետք է արմատական քայլերի գնալ, այն էլ` բոլոր երկրներով համատեղ, որպեսզի վերջ տրվի վարակի տարածմանը: Ինչպես ժամանակին արվեց բորոտ հիվանդության դեպքում: Համատարած հետազոտություններ անցկացնեն, հայտնաբերեն ՄԻԱՎ վարակակիրներին, ՁԻԱՀ-ով (Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) հիվանդներին, մեկուսացնեն նրանց առանձին ստեղծված քաղաք-պետությունում, որտեղ ստեղծված կլինեն մարդուն անհրաժեշտ պայմաններ, կստանան համապատասխան բուժում, կապրեն նորմալ կյանքով, ամենակարևորը` վարակի աղբյուր չեն հանդիսանա: Որպես բժիշկ, ինչու եմ այս համոզման: Պրակտիկան ցույց է տալիս, որ բոլորն էլ քաջատեղյակ են, թե ինչպես պետք է պաշտպանվեն, բայց միշտ չէ, որ կիրառում են այդ միջոցները: Մասնավորապես` երիտասարդները, ունենալով հոգեբանական խնդիրներ, անփորձություն և անպատասխանատու վարք են դրսևորում: Երբ պահը հասունանում է սեռական հարաբերության, նրանք ուղղակի մոռանում են պահպանակի մասին: Կամ` մարդը ալկոհոլի ազդեցության տակ է լինում: Իսկ թմրամոլներն արդեն իսկ անպատասխանատու մարդիկ են. երբ թմրանյութ են ձեռք բերում, նրանց ուղեղն ուրիշ ուղղությամբ է աշխատում, չքվում են բոլոր վտանգները, միայն թե այդ պահին ամեն գնով թմրանյութ ներարկեն: Նրանք թքած ունեն բոլոր արժեքների վրա` հանուն այդ պահի հաճույքի: Գտնում եմ, որ առողջ մարդու պաշտպանվածության առումով իրավական կողմերը թերի են: Ինչու ցանկացած մյուս հիվանդությունների ժամանակ վարակակիրներին կարող են մեկուսացնել, կարանտին հայտարարել` չհամարելով մարդու իրավունքների ոտնահարում, իսկ ՄԻԱՎ-ի պարագայում իրավունքի խախտում է համարվում: Ավելին, ՄԻԱՎ-ի դեպքում, երբ այս վիրուսը մահացու է, մարդուն կարող են ստուգել միայն իր ցանկությամբ: Այսօր մարմնավաճառները, կրելով վարակը, ազատորեն գործունեություն են ծավալում: Իբրև թե, համապատասխան հոդված կա, որ վարակվածը պետք է զուգընկերոջը զգուշացնի հարաբերությունից առաջ, որ ՄԻԱՎ վարակակիր է, իսկ ո՞ր մարմնավաճառը այդ մասին կասի իր հաճախորդին: Այստեղ խոցելի են հատկապես երիտասարդները: Արդյունքում երևույթը կա, տարածումը կա, բայց ոչ ոք իրավունք չունի ասելու` մի´ արեք: Այնուամենայնիվ, այսօր ՍՊԻԴ-ի դեմ պայքարի, վարակի կանխարգելման միակ ճանապարհը պատասխանատու վարքագիծ դրսևորելն է` խուսափել պատահական կապերից, թմրանյութ չօգտագործել, զերծ մնալ մարմնավաճառներից և համասեռամոլներից:
Վարակի տարածման դեպքում իրավական հարցերը ճշտելու նպատակով դիմեցինք Արաբկիր և Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրիկ Ղազարյանին: 
ՀՀ քրեական օրենսգրքում ,- նշեց պրն Ղազարյանը,- կան համապատասխան իրավական նորմեր, որոնք նախատեսվում են ՄԻԱՎ-ի վարակման, տարածման դեպքում, ինչը քրեական պատասխանատվության հասնող խնդիր է: Քրեական օրենսգրքի 123 հոդվածն է: Անձին ՄԻԱՎ-ի հարուցիչով վարակելու, ակնհայտ վտանգի ենթարկելու դեպքում վարակողը պատասխանատվություն է կրում: Նախատեսված է պատիժ և´ տուգանքի, և´ կալանքի, և´ ազատազրկման ձևով (առավելագույնը` 5 տարի): Դիտավորությամբ ՄԻԱՎ հարուցիչով վարակելը երկու կամ ավելի անձի, անչափահասի, հղի կնոջ` նախատեսվում է պատիժ, 3-8 տարի ժամանակով ազատազրկում: Իմ կարծիքով, պետությունը ճիշտ է գնահատել իրավիճակը և օրենսդրորեն լուծել է այդ խնդիրը: Իսկ թե քաղաքացիները որքանով են ծանոթ այդ իրավանորմերին, այլ խնդիր է: Պետք է լրատվամիջոցները իրավաբանների հետ մեկնաբանեն, ավելի մատչելի ձևով տարածեն օրենքը, որպեսզի մեր լայն մասսաները իրազեկվեն իրավանորմերի մասին և կարողանան պաշտպանվել:
– Բժիշկ-սեքսապաթոլոգը գտնում է, որ չարիքի դեմն առնելու միակ ճանապարհը հիվանդներին ընդհանրապես այլ բնակավայրերում մեկուսացնելն է, որպես իրավաբան, դա դուք ի՞նչ կասեք:
– Համաշխարհային մասշտաբի պրոբլեմ է, որի լուծման եղանակները պետք է գտնվեն: Համակարծիք եմ բժշկի հետ: Իրոք, նման հիվանդներին պիտի մեկուսացնել, առանձնացնել առողջ մարդկանցից, տեղավորել համապատասխան բնակավայրերում, որպեսզի տարածման հնարավոր աճը կանգնեցվի: Ունեցել ենք պատժատեսակ` աքսոր և արտաքսում, նոր քրեական օրենսգրքում նման պատժատեսակ չկա: Չարիքի կանխման համար բժիշկները և իրավաբանները առաջարկություն պետք է ներկայացնեն, որ կառավարությունն էլ, օրենսդիր մարմինն էլ համապատասխան իրավանորմեր մշակեն և ընդունեն, որոնք պարտադիր դառնան բոլորի համար: Գուցե, ոմանք մտածեն, որ այդ հիվանդների իրավունքները կսահմանափակվեն: Բայց այդ իրավունքի սահմանափակումով պաշտպանում ես լայն մասսաների իրավունքները, մարդկանց առողջությունը վտանգի տակ չի դրվում: Հասարակությանը պաշտպանելու համար, բնականաբար, պետք է գնանք ավելի քիչ մասսաների իրավունքների սահմանափակման եղանակով խնդրի լուծման: 
SHARE