Վարդատոն-2017

0
5

Ավանդական

Այս տարի ևս, մայիսի 21-ին, Երևանում Սայաթ-Նովայի հուշարձան աղբյուրի մոտ նշվեց նրան նվիրված ավանդական Վարդատոնը: Միջոցառման անցկացման գործում <<Սայաթ-Նովա>> մշակութային միությանը կրկին աջակցեցին ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:

Վարդատոնը, ինչպես գիտենք, նվիրվում է Սայաթ-Նովային: Այն առաջին անգամ տոնել են 1914 թ. Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Ավանդաբար ամեն տարի Վրաստանի մայրաքաղաքում մայիս ամսվա վերջին կիրակին նշվում է իբրև Սայաթ-Նովայի հիշատակի օր` Վարդատոն: Մասնակիցները գալիս են մեկական վարդ դնելու մեծ աշուղի շիրիմին:

2005 թվականից սկսած, մայիսի նախավերջին կիրակին, <<Սայաթ-Նովա>> մշակութային միությունը Վարդատոնը նշում է նաև Երևանում: Այս տարի ևս աշուղի հուշարձանի մոտ ոգեկոչման արարողության ընթացքում ելույթներ ունեցան գրողներ, աշուղներ, արվեստագետներ և երգի ու պոեզիայի սիրահարներ: Արարողությունն ավարտվեց ՀՀ հանրային ռադիոյի <<Սայաթ-Նովա>> աշուղական երգի վաստակավոր անսամբլի /գեղարվեստական ղեկավար` ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան/ և գեղարվեստական այլ խմբերի համերգային ծրագրով:

SHARE