Վերջապե՞ս…

0
17

       Արդեն քանի՜ տարի խոսվում է Վանաձորի քիմիական կոմբինատի կողմից պարարտանյութի արտադրություն սկսելու մասին: Խոսվում է, ընդ որում, ամենաբարձր մակարդակով, երկրի նախագահի ու վարչապետի բերանով: Բայց… Խոսքը, խոստումն այդպես էլ գործ չեն դառնում: Օրերս դարձյալ խոսք գնաց դրա մասին, կառավարության հերթական նիստում: Վարչապես Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, հիշեցրեց, որ <<այս տարի Վանաձորի քիմիական կոմբինատը կսկսի արտադրել բարձրորակ պարարտանյութ, ինչը նշանակում է, որ ապագայում մենք կկարողանանք պահանջարկն ամբողջությամբ ապահովել տեղական արտադրության պարարտանյութով: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս պահին 5000 տոննա ենք ներմուծում, իսկ մնացած պահանջարկն արդեն կբավարարենք տեղական արտադրության պարարտանյութով…>>: Դե, ինչ, սառույցը, կարծես, կոտրվում է, պարոնայք: Չնայած, ինչպես ասում են, աչքներս մինչև չտեսնի, չենք հավատա: Անհավատ ենք դարձել, ի՜նչ արած…
SHARE