Վերջին` հույսի մոմը

0
1

Հայաստանում արդեն առաջանում է մարդկանց ֆիզիկական բացակայության խնդիր: Մեր բնակավայրերում ոչ միայն մասնագետների խնդիր կա, այլև մոտ ապագայում պարզապես սահմանամերձ գյուղի տան լույսը վառ պահող մարդու ներկայության խնդիր կլինի: Խնդիրն այս, սակայն, ՀՀ հասարակական-քաղաքական օրակարգի առաջնային հարցը չէ, ավելին` դեռ 2018 թ. սպասվում է պետական համակարգի աշխատողների թվի կրճատում պետական բյուջեի աշխատավարձի ֆոնդը խնայելու և պետծառայողի մեկ տարվա աշխատավարձով քմահաճ պաշտոնյաների անձնական ծախսերը մեկ ակնթարթում բյուջեի գումարից վճարելու նպատակով: Ահա արտագաղթի ևս մեկ պատճառ: Տեղին է հիշել հայտնի առակը չորս մոմի մասին, երբ վերջին` հույսի մոմը վառում է մնացած երեք` խաղաղության, հավատի ու սիրո մարած մոմերը: Մեր երկրում, ցավոք, աստիճանաբար մարում է այդ վերջին` հույսի մոմը…

SHARE