Տակնուվրա

0
15
   Հայաստանում, ցավոք, խախտված է ժողովրդավարության հիմքը, ամեն ինչ տակնուվրա է: Ընտրությունները դրա վառ ապացույցն են: Պետական մակարդակով վարչական ռեսուրսների կիրառման արդյունքում մեր քաղաքացիները զրկված են ընտրելու իրավունքից: Ահավասիկ` քաղաքակիրթ երկրներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարվում են ժողովրդավարության հիմքը: Բայց դա` միայն քաղաքակիրթ երկրներում: Մեզանում տեղի ունեցողը հազիվ թե ընտրություն անվանես: Տվյալ ժամանակահատվածում վարչական-ֆինանսական ռեսուրսների օգտագործման հետևանքով ժողովուրդը զրկվել է ընտրելու իրավունքից: Անգամ ավելին` ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշն ինքնին խոսում է մարդկանց հիասթափության ու հավատի կորստի մասին…
SHARE