Տառապող ու դժբախտ մարդիկ…

0
21
Դիտանկյուն

   Հիմա մեր երկրում մի այնպիսի իրավիճակ է, որ երջանիկ մարդ չկա, չեք գտնի: Նույնիսկ այն փողատերն ու օլիգարխը, որ կուտակել են հսկայական գումարներ, երջանիկ մարդիկ չեն: Հնարավոր չէ աղքատության մեջ ապրել, ամեն օր առնչվել անարդարության հետ և շարունակել լինել երջանիկ: Այնպիսի մի դաշտ է ստեղծված մեր երկրում, որը բացառում է երջանկության հանգամանքը: Մենք ունենք մի երկիր, որտեղ ապրում են տառապող ու դժբախտ մարդիկ: Այսպիսի մարդկանց հետ դու ոչինչ չես կարող տեղից շարժել ո՛չ տնտեսություն, ո՛չ բիզնես, ո՛չ մշակույթ…, ոչի՛նչ: Իշխանավորները նպատակ չեն դնում կյանքի որակը մի քիչ փոխել, բարձրացնել: Իսկ իշխանության գործառույթը դա է: Դու եկել ես այստեղ նստել` ոչ թե քո գրպանը լցնելու, այլ քո ազգի, քո համաքաղաքացիների կյանքը թեթևացնելու համար: Հակառակ դեպքում` դու այդ աթոռին պետք չես: Լավ, լցրեցիր գրպաններդ, հետո՞: Միևնույն է, ապրում ես դժբախտ մարդկանց մեջ, չէ՞… 
SHARE