Տեր սեփական ճակատագրին

0
23

Ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից սկսված ռազմական գործողությունների դեմ հայ ժողովրդի մղած պայքարն ինչ-որ տեղ նման էր Սարդարապատի ճակատամարտին: Այս ճակատամարտում հաղթեց հայ ազգը` չունենալով որևէ լուրջ աջակցություն: Որևէ կառույց մեկ տասներորդ անգամ այս հաղթանակն իրավունք չունի կիսելու, բացի հայ ժողովրդից:

Հայ ժողովրդի խանդավառությունն այս անգամ ակնհայտ էր: Արցախյան ազատամարտի ժամանակ այլ մթնոլորտ էր, ժողովրդի որոշ հատված սկսեց արտագաղթել, հիմա հակառակն է` ներգաղթ է նկատվում: Հայ զինվորների ոգու, գաղափարի, մարտական հմտությունների շնորհիվ հակառակորդը, չնայած սպառազինության գերազանցությանը, պարտադրված էր կանգ առնել: Ազերիները տեխնիկայի, զինամթերքի տեսանկյունից տասնյակ անգամ գերազանցում էին, բայց հարյուրապատիկ զիջում էին մարդկային ռեսուրսով` ոչ թե քանակով, այլ որակով: Ծիծաղի առարկա է, թե ինչ ուղղությամբ էին նրանց տգետ մասնագետները կրակում, մինչդեռ մեր հովիվը որսորդական հրացանով կարողանում է վնասել հակառակորդի անօդաչու թռչող սարքը:

SHARE