Տոն … առանց տոնի

0
15

       Բոլորիս համար արդեն սովորական է դարձել այն, որ մեզանում բոլոր պետական տոները չեն առանձնանում սովորական օրերից: Լավագույն դեպքում դրանք ՀՀ քաղաքացիների համար դառնում են ոչ աշխատանքային, հանգստյան օր և ոչինչ ավելին: Անկախությունն, ասենք, մեզանում ընդամենը դարձել է կենացների ժամանակ հիշվող թեմա: Սա, ինչ խոսք, բնավ պատահական չէ, քանի որ հայրենի իշխանությունների եռանդագին ջանքերի շնորհիվ արժեզրկվել թե՛ այդ և թե՛ մյուս արժեքները, դրանց բուն իմաստն ու գաղափարը: Բանը հասել է նրան, որ, օրինակ, ռուսները Հայաստանը դիտում են որպես ֆորպոստ, որի հետ կարող են վարվել ցանկացած ձևով: Արևմուտքն էլ, դե, իր պահանջներն է թելադրում` առանց հաշվի առնելու ՀՀ շահը և այսպես շարունակ: Ահա, սրա արդյունքում, պետական տոներ ունենք` առանց տոնական մթնոլորտի ու բնական խանդավառության…
SHARE