Ցուցադրվելու, ներկայանալու հրաշալի հնարավորություն

0
32
Խրախուսում
Այն, հատկապես սկսնակ ու երիտասարդ նկարիչներինլավագույնս ընձեռում է <<Կառլլևոնի>> պատկերասրահը

  <<Մեր երիտասարդ նկարիչները միշտ էլ պահանջ են զգում, որպեսզի հասարակությունն իրենցով հետաքրքրվի,- նոյեմբերի 28-ին <<Կառլլևոնի>> պատկերասրահում երիտասարդ նկարիչներիստեղծագործությունների ցուցահանդեսի բացման արարողությանն ասաց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:- Նկարիչն, առհասարակ, պահանջ ունի ցուցադրվելու, ներկայանալու և ուշադրության արժանանալու: <<Կառլլևոնի>> ցուցասրահը, Կառլեն Լևոնիչի լայն սրտի հնարավորություններով, բացել է դռները երիտասարդ նկարիչներիառջև: Լևոնիչը միշտ ասել է, որ ուզում են աշխատել հիմնականում երիտասարդների հետ, և ինձ խնդրել է այդ կապն ապահովել: Սա առաջին փորձն է, ցուցադրվում են 5 երիտասարդ նկարիչների գործեր: Շնորհակալություն եմ հայտնում, որ կա այսպիսի պատկերասրահ և կա մարդ, ով սիրում է արվեստը և չի խնայում հնարավորությունները, որպեսզի աջակցի երիտասարդ նկարիչներին: Ժամանակին մեր սերնդակիցները նման հնարավորություն չեն ունեցել: Հուսով եմ, որ այս սրահը կաշխատի երիտասարդների հետ համատեղ օգտակար, փոխադարձ, շահավետ սկզբունքներով` բացի արվեստից: Արվեստը պետք է ինչոր ձևով սնվի, նկարիչը պետք է ինչոր ձևով ապրի, թե չէ արվեստը չի զարգանա: Արվեստը չզարգացավ, մեր ազգը չգիտեմ ուր կգնա>>:
    Գեղանկարիչ Խաչատուր Ազիզյանը, խոսելու ցանկություն արտահայտելով, ասաց, որ ինքն էլ երիտասարդ է եղել և երազել, որ իր նկարն ընդունեն ցուցահանդեսում, գնեն, հավանեն, գնահատեն, հաճախ նաև, իհարկե, քննադատեն. <<Այսօր մենք կանգնած ենք այդ մի աստիճանի վրա, երբ պետք է ընդունել, սիրել, հարգել մեր երիտասարդներին, ոչ միայն իրենց, այլև իրենց արվեստը, որը ճիշտ կանաչ ճանապարհ ունի: Այս երիտասարդները հայ նկարչության վաղվա օրն են: Երիտասարդները բոլորը միասին մի ուժ պիտի լինեն, որ մեր ազգին պահեն>>:

    Իսկ գեղանկարիչ Համլետ Ասատրյանը, դիմելով երիտասարդ նկարիչներին, ասաց. <<Եսէլ ձեր ընկերն եմ` մի քիչ ավագ: Չգիտեմ ինչու, պոետիկ տրամադրություն կա իմ մեջ, որովհետև նկարչությունը <<Կառլլևոնի>> պատկերասրահում այնպես է ներկայացված` երաժշտությամբ ու պոեզիայով լեցուն: Ուղղակի, չգիտեմ ինչու, մտքովս մի բանաստեղծություն անցավ, և ուզում եմ մի կտոր նրանից արտասանել>>: Արտասանեց` բանաստեղծական տողերով արտահայտելով հոգու և սրտի խոսքը ոչ միայն երիտասարդ ստեղծագործողների, այլև <<Կառլլևոնի>> սրահում թևածող այն մարդկային ու ընկերային ջերմ մթնոլորտի վերաբերյալ, ինչը ստեղծել էին թե՛ սրահի հիմնադիրները և թե՛ այցելուները, ովքեր եկել էին ոչ միայն իրենց մասնակցությունն ունենալու, այլև ընկերոջ կողքին լինելու, նրա ձեռնարկած գործը քաջալերելու, այսինքն` նպաստելու կերպարվեստի զարգացմանը և ճանապարհ հարթելու երիտասարդ ստեղծագործողների համար:
   <<Առաջին անգամը չէ,- իր ոգևորիչ խոսքն ասաց Սուրեն Մամիկոնյանը,- որ Երևանի սրտում գտնվող <<Կառլլևոնի>> արվեստի սրահում, այս գեղարվեստի օջախում Կառլեն Լևոնիչի և Արթուր Կարապետյանի նախաձեռնությամբ յուրահատուկ միջոցառում է կազմակերպվում: Այս անգամ ներկայացված են երիտասարդ նկարիչների ստեղծագործություններ: Յուրաքանչյուր անգամ, երբ մեկնարկում է միջոցառումը, այստեղ են գալիս արվեստագետ, արվեստասեր մարդիկ, մասնավորապես` նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, մեր երկրի հանրաճանաչնկարիչներ, պետական պաշտոնյաներ, հասարակական գործիչներ և, իհարկե, ընկերներ: Շատ մարդիկ են հավաքվում այստեղ, հանրաճանաչ այրեր, որ իրենց հողն ու ջուրը սիրող, մշակույթը գնահատող և նրանով հպարտացող անհատներ են: Վստահ եմ, որ <<Կառլլևոնի>> պատկերասրահը ժամանակի հետ մեծ թափ է հավաքելու և դառնալու է մեր երկրի ամենահեղինակավոր արվեստի օջախը>>:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև դերասան Աշոտ Ղազարյանը, ով իր խորին շնորհակալությունը հայտնելով նման հրաշալի միջոցառմանը հրավիրվելու համար, նշեց, որ Կառլեն Լևոնիչը ոչ միայն նկարիչներին, երգիչներին, դերասաններին, մարզիկներին է օգնում, այլև մեծապես օժանդակումէ ազգանպաստ բոլոր նախաձեռնությունների իրականացմանը, հայրենանվեր գործերի մեծ ջատագով է. <<Հպարտ եմ, որ նման ընկեր ունեմ, ամենուր պարծենում եմ նրանով, հպարտ եմ, որ ընկերս անում է ամեն ինչ, որպեսզի իր ազգի համար լավ լինի: Լավ մարդկանց կապում է իրար, շնորհալի երիտասարդներին առաջ է տանում, ինչով կարողանում` օգնում է, ճանապարհ է հարթում սկսնակների համար: Այսօր այստեղ հավաքվել են շատ հետաքրքիր ու լավ մարդիկ: Շունչը, ոգին երիտասարդական է, ուրախ ու տրամադրող: Այս սրահ շատ հաճախ եմ գալիս, որքան էլ հոգնած լինեմ, հանգստանում եմ այստեղ, այս նկարների ջերմ շրջապատում: Այստեղ մարդիկ միշտ էլ բարձր տրամադրությամբ են: Ամենահանճարեղ գործը, եթե լավ աչքերով չնայես, կարող է` աչքիդ չերևա, ասես` այս ինչ գործ է, որ, իսկ ամենապարզ, նոր, սկսնակ, հասարակ գործը, երբ նայում ես լավ աչքերով, լավ տրամադրությամբ, ցանկանալով, կամենալով, քեզ համար անկրկնելի ու աշխարհի ամենալավ գործն է: Այսօր ինձ համար աշխարհի ամենալավ գործերն են ցուցադրված, առավել ևս, երբ ընկերոջս սրահում է: Իսկ ինչ ընկերս անում է, անում է մեծ սիրով ու նվիրվածությամբ` մինչև վերջին կաթիլը>>:
    Բոլորն, այդ թվում և <<Ընկեր>> թերթը, ուրախ են, որ նման հրաշալի պատկերասրահ է բացվել մեր մայրաքաղաքի սրտում` սրտի ու մտքի ընկալման մեծ շռայլությամբ, դրական աուրայով և, ամենակարևորը, ընկերական ջերմ մթնոլորտով ու կամեցողությամբ: Գնալով սրահը մեծ թափ է հավաքում և ժամանակի հետ, անկասկած, այնքան մեծ կլինի, որ աշխարհին ցույց տալու բան կունենա: Դրանում բոլորս ենք համոզված: Այդ բարությունը, որ ստանում ես արվեստի մթնոլորտից, միմիայն օգնում է
    <<Անձամբ ինձ համար, որպես ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ,- ասաց Սեյրանուհի Գեղամյանը,ամենագնահատելին արվեստի նոր օջախների բացումն է, դրանց առկայությունը և այն միջոցառումները, որոնք ցույց են տալիս այսօր մեր արվեստի դեմքը, մասնավորապես, ինչպես մենք հիմա տեսնում ենք, մեր երիտասարդների ներուժը: Այս երիտասարդների մեծ մասի հետ մենք բազմիցս համագործակցել ենք` նրանց գործերն արտերկրում ցուցադրելով: Ընդհանրապես, բոլորի հետ էլ սերտ համագործակցության մեջ ենք: Մեզ համար դա հոգու բերկրանք է` աջակցել մեր շնորհալի երիտասարդներին: Ուրախ կլինեմ, որ մեր արվեստասեր հասարակությունը կարողանա, ովքեր, իհարկեգումար ունեն, ներդնելու արվեստի մեջ: Իսկ արվեստի մեջ գումար ներդնելը խոսում է տվյալ անձի բարձր հատկանիշների մասին, ինչպես նաև կնպաստի արվեստի և երիտասարդների բարգավաճմանը` ինչպես հոգեկան բավարարվածության, այնպես էլ գումար վաստակելու իմաստով: Ի վերջո, ամեն լավ աշխատանք պիտի ունենա նաև իր դրամական փոխհատուցումը>>:
   Հավելենք, որ ցուցահանդեսում ներկայացված էին Սուրեն Սաֆարի, Անդրանիկ Բաղդասարյանի, Լևոն Աբրահամյանի, Վահագն Գալստյանի և Տիգրան Հակոբյանի գեղարվեստական գործերը… 
Ռուզաննա ՄԱՆՈՒԿՅԱՆ

SHARE