Փախուստ … մեզանից

0
13
    Որքան էլ ցավալի է ընդունելը, բայց, այդուամենայնիվ, այնպես է ստացվում, որ այսօր հայերն են իրենց գլխին գենոցիդ անում: Երիտասարդ տղաներն ու տղամարդիկ Հայաստանից մեկնում են արտերկիր` աշխատելու, նրանց կանայք ու երեխաները մնում են հայրենիքում: Գենոցիդի առաջին քայլն այն է, որ ընտանիքներն են քայքայվում: Երկրորդ քայլն այն է, որ նրանք Հայաստանից դուրս են գալիս` հիմնականում առանց կրթություն ստանալու, բայց շատ դեպքերում կրթությունն էլ չի փրկում, քանի որ այդ մարդիկ չեն կարողանում իրենց կրթությանը հարմար աշխատանք գտնել: Այդ մարդկանց միակ խնդիրն է դառնում գումար աշխատել և ուղարկել Հայաստան` իրենց ընտանիքներին: Եվ արտերկրում իրենց առաջին իսկ քայլից, ըստ էության, նրանք հանցագործություններ են կատարում. 80-90 տոկոսի հաշվառման փաստաթղթերը ոչ օրինական ճանապարհով են կարգավորվում, աշխատում են ոչ օրինական, չգրանցված ու, բնականաբար, հարկեր էլ չեն վճարում, ինչն արդեն հանցագործություն է: Բայց հոգեպես այդ կերպ ապրելը գենոցիդից էլ բարդ է: 1915 թ. և ներկայիս գենոցիդի տարբերությունը, թերևս, այն է, որ այն ընտանիքները, որոնք այժմ փախչում են Հայաստանից, անգամ լեզուն ու մշակույթն էլ չեն պահպանում: Այն ժամանակ թուրքից էին փախչում, ինչ-որ մի տեղ հաստատվում, բայց հայն իր լեզուն ու մշակույթը պահում էր: Այժմ ներքին ճնշումից են փախչում, հայից են փախչում և լեզուն ու մշակույթն էլ մեծամասամբ չեն պահում…
SHARE