Փակ շղթա

0
25

  Ներկայումս, թերևս, ծիծաղելի հնչեն սեր, ատելություն, խիղճ կատեգորիաները, որոնք գոյություն չունեն մեր, այսպես ասած, քաղաքական էլիտայի կյանքում: Անբարոյականությունը միայն լոկալ երևույթ չէ. ՀՀ-ն կործանվում է անբարոյականության արդյունքում, ինչպես ժամանակին կործանվեց մեզանից շատ ավելի հզոր Հռոմը: Մեր քաղաքական վերնախավը փտած է, և այդ փակ շղթան պետք է ջարդել, իսկ դրա համար նոր ավյուն է պետք, իր արժեհամակարգով նոր, երիտասարդ ուժեր են պետք: Սակայն, ցավոք, նոր արժեհամակարգով քաղաքական ուժերն էլ ասպարեզ չեն գալիս, որովհետև այս պարագայում էլ գործում է տնտեսության օրենքը` պահանջարկ-առաջարկ: Մեր հասարակության ակտիվ հատվածի կողմից չկա այդ պահանջարկը, հետևապես մենք բոլորս ենք մեղավոր, որ այդ մարդիկ կա՛մ չեն երևում, կա՛մ քիչ են երևում…

  Ժողովուրդն այն աստիճան զոմբիացած է ու իներտ, որ անպայման պետք է իր համար 50-100 դրամի խնդիր լինի, իր գրպանին դիպչի, որպեսզի ընդվզի, այլ պարագաներում ինքն անմասնակից է:

SHARE