Փառք ու պատիվ

0
42

Հայրենիքի համար նահատակված զինվորներին

Հավերժացում

Ամո Շարոյան /<<Մեդիա-Շանգալ>> եզդիների ազգային միավորում>> ՀԿ խորհրդի նախագահ/.- Մենք, լինելով ՀՀ լիիրավ քաղաքացիներ, օգտվում ենք և՛ սահմանված  իրավունքներից, և՛ կրում ենք պարտականություններ: Վերջիններիս թվում նաև հայրենիքը պաշտպանելն է: Հարևան երկիրն այս անգամ էլ նախահարձակ եղավ և հնարավոր բոլոր զինատեսակներով գնդակոծեց Արցախի և Հայաստանի սահմանները: Մենք, դժբախտաբար, զոհեր ունեցանք. փառք ու պատիվ հայրենիքի համար նահատակված զինվորներին: Նրանք դեպի հավերժություն գնացին, նրանք անմահ են…

Զոհերի թվում նաև ազգությամբ եզդիներ կային: Ժամկետային զինծառայողներ Քյարամ Սլոյանը և Բարիս Օզմանյանը, պայմանագրային զինծառայող Համլետ Հաջոյանը: Քաջատեղյակ ենք, որ Քյարամը, չենթարկվելով հրամանատարի հրահանգին, չի լքել դիրքը, մնացել է հրամանատարի կողքին և մինչև վերջին փամփուշտը կռվել ազերի հրոսակների դեմ: Նրա դիմադրությունն այնքան հուժկու է եղել, որ ազերիները չեն բավարարվել նրան սպանելով` գազանաբար գլխատել են: Փառք ու պատիվ հայ ժողովրդին, որ այդ ծանր պահին կանգնեց Քյարամի ընտանիքի կողքին և հնարավորինս թեթևացրեց նրա ծնողների, հարազատների վիշտը:

Հայրենի երկրի սահմանները պաշտպանող զինվորն ի վիճակի չէ նման գազանության. դա թուրքի ձեռագիր է, ավազակի, գազանի վարքագիծ: Ոհմակի օրենքներով շարժվող մարդակերպ գազանը հրճվում է` մարդկանց գլուխներ, ականջներ կտրելով, անպաշտպան երեխաներին ու ծերերին խոշտանգելով:

Գտնում եմ, որ թշնամությունն ու ատելությունը հավերժ չեն կարող լինել` անկախ ազգային պատկանելությունից: Մենք հարևաններ ենք, և ամեն ինչ իր խաղաղ վերջաբանը պիտի ունենա: Ադրբեջանը, հուսանք, վաղ թե ուշ կհրաժարվի զենքի ուժով իր խնդիրները լուծել փորձելու արատավոր գործելաոճից:

Վերջերս մենք Երևանի Օղակաձև զբոսայգում կանգնեցրինք Շանգալի զոհերի հիշատակը հավերժացնող քանդակ-հուշարձան: Այդ առթիվ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից հյուրեր ունեինք: Նրանց հետ եղել եմ Քյարամ Սլոյանի և Բարիս Օզմանյանի ընտանիքներում, տեղերում համապատասխան օգնություն է ցուցաբերվել: Մեր երկրի ղեկավարությունն իր հերթին աջակցում է զոհվածների ընտանիքներին…

SHARE