Փող, նյութական արժեք…

0
57
Օրակարգ

   Գլոբալացման գործընթացները, այսպես ասած, կերակրամաններ են ստեղծում, և այդ կերակրամանների շուրջ հավաքված հայ մարդիկ, մոռանալով Հայաստանի, հայ ժողովրդի շահերը, սկսում են կերակրամանի շահերը պաշտպանել` քարոզելով այլասերվածություն, նյութական արժեքների երկրպագում: Ամբողջությամբ տուրք ենք տվել արդեն աշխարհով մեկ ընդունված միակ աստվածությանը, որի անունն է փող, նյութական արժեք: Դրա դիմաց հանդուրժում ենք ամեն ինչ` անգամ ազգակործան ծրագրեր ու գաղափարներ: Նյութականով ապրող մարդուն շատ հեշտ է կառավարել: Համաշխարհային կապիտալիզմը, խոշոր արտադրողներն ամբողջ մարդկությունից սպառող բուծելու ուղղությունն են բռնել: Գլոբալացումը, <<քաղաքակիրթ>> բարքերը, եվրոպական <<արժեքները>> հենց դրան են ծառայում:
    Ամեն ինչի միտումը նյութն է, փողը: Մինչդեռ մեր պետությունը հոգևոր բազում խնդիրների առաջ է կանգնած, որոնց լուծումը միայն ազգային ինքնորոշման կբերի, երկիրը զերծ կպահի անդեմանալուց, ոչնչանալուց: Ցավալիորեն, հենց ասում են քաղաքակրթություն, ժամանակակից մարդու կուլտուրա` անմիջապես նկատի են ունենում համասեռամոլությունը, հանդուրժողականությունն աղանդների և այլ տեսակի այլասերվածությունների նկատմամբ: Ժամանակակից մարդն, արդյոք, այլ արժեքավոր գաղափարներ չի՞ կարող ունենալ…
SHARE