Փուչիկ

0
6

    Ինչպես գիտենք, Երևանն այս տարի հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ցավոք, ընդամենը հռչակվել է և, թերևս, ուրիշ ոչինչ… Իրականում այս հռչակվելը կամ այս ու այնտեղ պլակատային նկարներ փակցնելը ստահոդ լուր, ավելի շուտ` փուչիկ են հիշեցնում: Երևանը փաստացի գրքի գերեզմանոց է թվում, որտեղ գիրքը, ինչպես ասում են, ոտքի հետ գնում է և արժեք չունի… Բացի մի քանի ցուցապաստառից, որևէ բան չի հիշեցնում, որ մեր մայրաքաղաքը նաև գրքի համաշխարհային մայրաքաղաք է: Ավելին, վերջին տարիներին մեզանում հերթով փակվում են գրախանութները, ինչպես նաև գրադարանները: Պատճառը` շահութաբեր չեն…
   Այո, չկա այն մթնոլորտը, որը մարդկանց կտրամադրի դեպի գիրքը, ոգեղեն ու հոգևոր արժեքները: Բանաստեղծի խոսքերով ասած, եկել է ոգու սովը, և մենք քաղցում ենք ճոխ սեղանների շուրջ… Ահա այս պայմաններում <<Գրքի համաշխարհային մայրաքաղաք>>  պլակատ պարզելն ու գրքով թմբուկ զարկելն ընդամենը թույլ սփոփանք ու զուր մխիթարություն են թվում…
SHARE