Օրակարգ

0
10

    Ըստ պատմական վկայությունների, Հին Հռոմում տեղական պաշտոնները գնվում էին որոշակի մարդկանց կողմից: Նրանք` <<Ձիավորները>>, կա°մ անհատապես, կա°մ միավորվելով խմբերի մեջ, վճարում էին տվյալ տարածքի համար նախատեսված հարկի չափը` դրանով <<գնելով>> այդ տարածքի նկատմամբ որոշակի իրավունքներ: Հետագայում նրանք էին հավաքում հարկերը կամ կազմակերպում հանրային աշխատանքները տվյալ պրովինցիայում…
    Դառնալով այսօրվա Հայաստանին, ասենք, որ եթե մարդիկ պատրաստ են միլիոնավոր դոլարներ ծախսել ընտրվելու համար, ապա կարելի է այդ ամենին ավելի ազնիվ ու պաշտոնական ձևակերպում տալ: Ոչ թե նվաստացնել ընտրողին, բարոյազրկել նրան` ստիպելով ծախել որոշում կայացնելու սեփական իրավունքը, ոչ թե ծաղրել ընտրական գործընթացը: Ահավասիկ` հրապարակային աճուրդ հայտարարել, վաճառել տեղը, իսկ ստացված գումարն ուղղել հենց այդ ընտրատարածքում ներդրումներ կատարելու համար: Սովորական բիզնես լուծում, որն անհամեմատ ավելի արդյունավետ կլինի համայնքի համար, քան այսօրվա պատգամավոր դառնալու <<վճարիր, ընտրվիր և հինգ տարի հանգիստ վայելիր>> արատավոր պրակտիկան…

.

SHARE