ՖՐԻԴ ՍՈՂՈՅԱՆԻ ՆՈՐ ՀԱՎԵՐԺԱՑՈՒՄԸ

0
14
Խորհրդանիշ
 Երևան քաղաքի ՄոսկովյանՆալբանդյանԻսահակյան փողոցներով պարփակված տարածքում դեկտեմբերի 2-ին տեղադրվել է <<Միացյալ Խաչ>>  անունը կրող հուշարձան` որպես հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ: Սպիտակմոխրագույնգրանիտից կերտած, 4,5 մետր բարձրությամբ հուշարձանն իրենից ներկայացնում է երկու բարեկամ` հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, ովքեր գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշխաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը: Հուշարձանի նյութի և գույնի ընտրությունը համահունչ է նրա իմաստային նշանակությանը, իսկ համալիր չափսերը նպաստում են արձանի մոնումենտալային ընկալմանը:
  Այս հուշարձանի նույնատիպը 1997թ., Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` <<Նիկիտյան Դարպասներ>>ի պուրակում և դարձել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:
  Հուշարձանի պատվանդանի փորագրությունն ընտրվել և օրհնվել է Համայն Ռուսիո երջանկահիշատակ Պատրիարք Ալեքսի Երկրորդի կողմից` <<Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը>>:
  Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները` Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:

  Հուշարձանը կառուցվել է մոսկվայաբնակ Սերգեյ Համբարձումյանի և Մակար Նահապետյանի հովանավորությամբ:
SHARE