30 պետություն … Պռոշյանում

0
34
Կամուրջներ

…Այսօր աշխատում ենք 30 երկրի հետ: Այդ 30 երկրի պետական դրոշները պիտի տեղադրենք մեր գործարանի վարչական շենքի դիմաց: Մեր խնդրանքով այդ դրոշները տեղերից արդեն սկսել են ուղարկել մեզ: Դա, մեր համոզմամբ, մեծ խորհուրդ ունի իր մեջ…
  Ով մեկ անգամ գալիս է Հայաստան, ուզում է անընդհատ գալ, որովհետև շատ լավ ընդունելության է արժանանում: Լավ դիմավորում ենք, հյուրասիրում, Հայաստանով մեկ ման ենք տալիս, ընկերական միջավայր ենք ստեղծում: Հայեցի ջերմ վերաբերմունքից հետո ձգտում են հաջորդ անգամ ընտանիքով գալ: Իրենց ամեն տեսածի մասին պատմում են շրջապատում` հետաքրքրութուն առաջացնելով մարդկանց մեջ` տեսնելու Հայաստան աշխարհը: Ինչպես նրանք են մեզ մոտ ներկայացնում իրենց պետությունը, այնպես էլ մենք ենք այդ 30 պետության մեջ Հայաստանը ներկայացնում, ինչը, խոստովանենք, շատ դժվար ու պատասխանատու գործ է: Ընկեր լինելուց զատ, իհարկե, մեր երկիրն ենք ներկայացնում` այդպիսով դառնալով նաև Հայաստան պետության յուրօրինակ դեսպանները… 
Էդուարդ Չոբանյան
Պռոշյանի կոնյակի գործարանի հիմնադիր
SHARE